Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է. մանրամասները SHANTNEWS-ի դիտակետից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է. մանրամասները SHANTNEWS-ի դիտակետից

19:46 22.10.2018

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2018 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.5 %: Բացի գյուղատնտեսության ոլորտից, նշված ժամանակահատվածում բոլոր ճյուղերի գծով աճ է գրանցվել։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 4.8 %-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4 %-ով, շինարարության ծավալը՝ 7.6 %-ով, ծառայությունների ծավալը՝ 19.1 %-ով: Արտաքին առևտրի շրջանառությունը, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ, հունվար-սեպտեմբեր ամիսներին աճել է 5.4 մլրդ դոլարով կամ 22.4 %-ով։ Նշված ժամանակահատվածում արտահանումն աճել է 11.6 %-ով, ներմուծումը՝ 28.6 %-ով։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ սեպտեմբեր ամսին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է ընդամենը 0.2 %-ով, մինչդեռ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել էր 11.1 %: Ստացվում է, որ տնտեսական ակտիվությունը նվազման միտում է դրսևորում: Նշված ժամանակահատվածում անկում են գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը և գյուղատնտեսության ոլորտը։ Սեպտեմբերի համեմատ արտահանումը ևս նվազել է՝ հիմնականում ի հաշիվ հանքարդյունաբերության արտադրանքի անկման: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է -3.6 %, այդ թվում՝ արտահանումը -14.8%, իսկ ներմուծումը` 2.7 %:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏ

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանի խոսքերով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի դանդաղումը կանխատեսելի էր: Ասում է՝ դեռ բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ էր ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել, որ այս տարվա համար կանխատեսվում է 6.5 % տնտեսական աճ, այն դեպքում, երբ այդ պահին տվյալ ցուցանիշը 7.5 % է եղել:

«Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին աճը համեմատաբար դանդաղում է և Ամանորի նախաշեմին՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, նորից արագանում է: Դա մեր տնտեսության, այսպես ասած, առանձնահատկությունն է եղել բավական երկար ժամանակ: Իհարկե, գյուղատնտեսության ոլորտի որոշակիորեն անկում է գրանցվել, ինչը մտահոգիչ է: Պետք է նշել, որ հանքաարդյունաբերության բնագավառի որոշակի խնդիրների առկայության պարագայում համեմատաբար արտահանման ծավալների վրա նաև որոշակի ազդեցություն կա և կլինի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Մանուկյանը:

Ըստ նրա՝ նոյեմբերին և դեկտեմբերին բնակչությունն իր խնայողությունները շատ ավելի մեծ տեմպերով է փորձում ծախսել, ինչը հանգեցնում է նաև տնտեսության աշխուժացման:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական թեզերից և առաջնահերթություններից մեկն էլ ներառական տնտեսական աճի մոդելն է։

Մեկ անգամ չէ, որ Փաշինյանը հայտարարել է, թե տնտեսական աճի այն մոդելը, որ նախկինում եղել է Հայաստանում, ընդունելի չէ, որովհետև տնտեսական այդ մոդելի առանցքը հանքաարդյունաբերությունն էր:

«Տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը»,- օգոստոսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով, ՀՀ տնտեսության զարգացման մասին խոսելիս, հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով տնտեսական մոդելի փոփոխության մասին՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանն ասում է, որ երբ փորձում ենք տնտեսական մոդելի փոփոխություն ակնկալել, հասկանալի է, որ առանց ներդրումների մի փոքր դժվար է, որովհետև մեր պետական բյուջեն դեֆիցիտային է: Ըստ նրա՝ մենք նաև կապիտալ բնույթի ներդրումներ ենք իրականացնում, բայց դրանք այն ծավալի չեն, որ էական աշխուժություն մտցնեն տնտեսության կառուցվածքում, հետևաբար, տնտեսագետի խոսքով, Հայաստանի տնտեսական զարգացման վեկտորը, միանշանակ, պետք է կապել ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների հետ:

Հարցին, թե քաղաքական անկայունությա՞ն հետևանք է նաև տնտեսական աճի դանդաղումը, Մանուկյանը պատասխանեց.

«Այո՛, բայց երբ մենք նախորդ տարվա ներդրումների բազայի հետ փորձում ենք համեմատություն անել, պետք է հասկանանք, որ հանքաարդյունաբերության բնագավառում, մասնավորապես Ամուլսարի հետ կապված, ներդրումների բազայի մեջ նստած է բավականաչափ մեծ գումար, իսկ 2018 թվականին այդ ուղղությամբ ներդրումներ չեն իրականացվել: Խնդիրն այն է, որ պետք է ավելի մեծ թափով մեծացնենք երկրի մրցունակությունը և հավատը տվյալ երկրում գործող ինստիտուտների նկատմամբ, որ ներդրումներ ներգրավվենք: Տեղի է ունեցել տրանսֆորմացիոն փոփոխություն, այսինքն՝ նախկինում, երբ այդ ներդրումների հիմքում ընկած էին խնամի, ծանոթ, բարեկամ կապերը, հիմա այդ ներդրումային որոշման հիմքում պետք է ընկած լինի երկրի մրցունակությունը, այս առումով կառավարությունը պետք է փորձի իրականացնել ավելի էֆեկտիվ հարկային քաղաքականություն և նաև վարչարարություն, պետք է փորձի բարելավի հարկային օրենսդրությունը, կառուցվածքային փոփոխություններ անի: Սրանք անհրաժեշտ են, բայց, այնուհանդերձ, կա ներդրումային որոշման համար նաև բավարար գործոնների համախումբ, դա, օրինակ՝ մակրոտնտեսական կայունությունն է, քաղաքական կայունությունը»,- նշեց տնտեսագետը:

Նրա խոսքերով՝ այս դաշտում ներդրողի համար կարող են փոփոխությունները լինել բավարար, բայց բավարարության գործոնը չլինի, որ   այդ վերջնական որոշումը իրականացնի, քանի որ, այնուհանդերձ, կան որոշակի ռիսկեր, որ կարող է ընտրությունների արդյունքում այն մեսիջները, որ ներկայացվում են կառավարության կողմից, գա մեկ այլ իշխանություն և փոփոխություն կրեն:

Արտակ Մանուկյանն ընդգծում է, որ նախորդ տարի հանքահումքային արտադրանք էին արտահանում, հիմա չենք արտահանում: Դա է նպաստել տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր լինելուն, իսկ հիմա, երբ գնում ենք կառուցվածքային փոփոխությունների ճանապարհով, պետք է պատրաստ լինենք, որ այդ քայլը որոշակի շրջան կարող է ազդեցություն ունենալ նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա:

«2019 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին միջավայրի ազդեցությունը Հայաստանի վրա այդքան էլ բարվոք չէ: Առաջինը ԱՄՆ-ի պատժամիջոցներն են, երկրորդ՝ հանքաարդյունաբերության ոլորտի փոփոխությունը ևս որոշակիորեն ռիսկային է և կարող է այնպես լինել, որ ազդի տնտեսական ցուցանիշների վրա»,- եզրափակում է խոսքը Արտակ Մանուկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP