13:38 08.05.2018
«Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանը մայիսի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստին խորհրդարանական դահլիճ էր եկել մի քանի լուսանկար ձեռքին: Նա իր ելույթը սկսել է Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի ընթացքում արված լուսանկարը ցույց տալով:
«Սա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, մի փոքրիկ հատվածը մեր հայ ազգի և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ եղբայրների և քույրերի, ովքեր կարող էին տեղավորվել մի լուսանկարում: Բնականաբար, տեղյակ եք, որ սա մի փոքրիկ հատվածն է այն մարդկանց, որոնք Աշոցքից մինչև Մեղրի, Բուենոս Այրեսից, Լոս Անջելեսից մինչև Տոկիո ոտքի կանգնեցին՝ մերժելու հինը և վերահաստատելու նոր կյանքով ապրելու իրենց ցանկությունը և իրավունքը: Այդ մարդիկ նվաճել են իրենց ազատությունը: Սա այդ ժողովուրդն է»,- ասել է Միրզոյանը:
Այնուհետև նա բարձրացրել է Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ու շարունակել իր ելույթը:
«Սա այդ ժողովրդի վարչապետն է. երեկ, երեկ չէ առաջին օրը, այսօր, վաղը: ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, անհատ պատգամավորներին առաջարկում եմ արձանագրել այս փաստը՝ չդիստանցավորվել նոր իրողություններից, դուրս չմնալ համազգային զարթոնքից, նոր Հայաստանից, եղբայրության, բարության, հավասարության մթնոլորտից և մաս կազմել այս զարթոնքին՝ կողմ քվեարկելով, արձանագրելով Նիկոլ Փաշինյան վարչապետի և ողջ ժողովրդի շարժման հաղթանակը»,- ասել է «Ելք» դաշինքի պատգամավորը:
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...