Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

21:25 23.10.2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագին, ինչպես նաև գյուղի և գյուղատնտեսության զարգացման գծով ծրագրի ղեկավար Ալեքսիա Հոֆմանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ողջունելով հյուրերին` նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ձևավորվել է երկկողմանի համապարփակ համագործակցություն: Այնուհետև նախարարի պաշտոնակատարը հյուրերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման տեսլականն ու նոր մոտեցումները, պետության կողմից իրականացվող ագրարային քաղաքականության թիրախային ուղղությունները:

Գեղամ Գևորգյանը, մասնավորապես, կարևորել է բարձրարժեք գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, ինտենսիվ այգիների հիմնումը, ոռոգման և հակակարկտային նորագույն համակարգերի ներդրումը, անասնապահության ոլորտում գյուղատնտեսական կենդանիների համարակալումը, տեղական գինեգործական արտադրանքի իրացման շուկաների ընդլայնումը:

Կարևորելով հայ-ֆրանսիական փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Այնուհետև նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ Գյուղատնտեսության զարգացման  հիմնադրամի կողմից առաջիկայում մեկնարկելիք «Ոռոգելի գյուղատնտեսությունը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրին:

Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով զարգացնել ինտենսիվ գյուղատնտեսություն, ներդնել արդի ոռոգման համակարգեր՝ վերացնելով ջրի պահպանման, ոռոգման ենթակառուցվածքների, ծառայությունների ու վարկերի մատչելիության հետ կապված խոչընդոտները:

Հույս հայտնելով, որ այս ծրագիրը կարող է դրական նախադեպ դառնալ ոլորտում նմանատիպ այլ ծրագրերի իրականացման համար` նախարարի պաշոտանակատար

Գեղամ Գևորգյանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտել նախապատրաստական աշխատանքները և անցնել գործնական քայլերի: ԶՖԳ Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գայել Ասայագն իր հերթին հույս է հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք:

Կարևորելով ֆրանսիական փորձը գյուղատնտեսական կրթության բնագավառում` նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ուսումնասիրել գյուղատնտեսական կրթական քոլեջների ստեղծմանն օժանդակելու հարցը, ինչը հնարավորություն կտա ագրարային ոլորտն ապահովել ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետներով: Ի պատասխան հնչած առաջարկի` Ջոնաթան Լաքոտը նշել է, որ համատեղ կրթական ծրագրերի իրականացումը կարող է հետաքրքրել ֆրանսիացի մասնագետներին և  լինել երկուստեք շահավետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խաղողագործության և գինեգործության ճյուղերում արտադրության վերահսկողության համատեղ մեխանիզմների մշակման և կիրառման հնարավորությունը:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ և նախատեսվող մի շարք այլ ծրագրերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

23:27 14.06.2025

Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է

Հունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների […] ...

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

23:18 14.06.2025

Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

23:12 14.06.2025

Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներին

Իսրայելը տեղեկություններ է ստացել, որ Իրանը մտադիր էր ոչ միայն միջուկային զենք ստեղծել, այլև այն փոխանցել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես ձեզ կասեմ, թե ինչ կլիներ, եթե մենք չգործեինք։ Մենք տեղեկություններ ունեինք, որ այս անբարեխիղճ ռեժիմը պլանավորում էր իրենց մշակած միջուկային զենքը փոխանցել իրենց ահաբեկչական արբանյակներին։ Սա […] ...

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

22:59 14.06.2025

Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

22:55 14.06.2025

Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ​​ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

22:39 14.06.2025

Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը գործարկվել են Իրանի յոթ նահանգներում

Հակաօդային պաշտպանության համակարգեր են ակտիվացվել Իրանի առնվազն յոթ նահանգներում։ Այս մասին հայտնել է Tasnim լրատվական գործակալությունը։ Համաձայն տեղեկությունների՝ Իսրայելի հարվածները հետ են մղվում Արևելյան Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, Քերմանշահ, Լորստան, Թեհրան, Հորմոզգան և Խուզեստան նահանգներում։ ...

BACK_TO_TOP