16:57 16.10.2017
Խորհրդարանական վերահսկողության շրջանակեներում ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 18-ին արտագնա նիստ գումարել Շիրակի մարզում: Արտագնա այցի նպատակը՝ քննարկել Սպանդանոցային կարողությունների զարգացման խնդիրը եվ տեղում ծանոթանալ սպանդանոցների գործունեությանը:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ ԱԺ տարածքային հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել «Սպանդանոցների գործունեության մասին» օրենքի նախագծին, որով արգելվում է բակային մորթը և անասուններին սպանդանոցային պայմաններում մորթ իրականացնելու պարտադիր պահանջ դրվում: Այդ նախագծի պահանջով ցանկացած վայրում վաճառքի հանված միսը պետք է ունենա փաստաթուղթ, որ անասունը մորթվել է սպանդանոցում եվ անվտանգ է օգտագործման համար: Այսօրվա դրությամբ հանրապետությունում գոյություն ունի 17 մեծ սպանդանոց, որոնցից մոտ 10 -ը լիարժեք գործում են: Բացի այդ նախատեսվում է մարզերում բացել ընդհանուր թվով 50-ից մինչեվ 70 փոքր սպանդանոց:
Չնայած օրրենքի նախագիծը դրական եզրակացությամբ ԱԺ նիստերի մեծ օրակարգ ընդգրկվել է, սակայն հանձնաժողովը չի շտապում այն հերթական նիստի քննարկմանը ներկայացնել, գտնելով, որ պարտադիր պետք է խնդիրը ուսումնասիրի տեղերում, ծանոթանա ինչպես անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերների և գյուղացիների տեսակետին, այնպես էլ գործող սպանդանոցների պայմաններին ու առաջարկվող գնային քաղաքականությանը: Խնդիրն այն է, որ անասունին սպանդանոց հասցնելու համար գյուղացին պետք է որոշակի գումար ծախսի, ինչպես նաեվ վճարի սպանդանոցային ծառայության վճարը, ինչը հանձնաժողովի անդամների համոզմամբ կարող է ազդել վաճառվող տավարի, խոզի եվ ոչխարի մսի գների վրա Այդ հարցերի մասին պատկերացում կազմելու համար էլ հանձնաժողովը որոշել է ուղեվորվել Շիրակի մարզ:
18:42 01.05.2025
Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառըԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...
18:30 01.05.2025
Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունելՎալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...
18:20 01.05.2025
Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի ԱնրիՖրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...
18:11 01.05.2025
Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասինԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:54 01.05.2025
Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունները շարունակվում են. Մայք ՈւոլցՈւկրաինական կարգավորման շուրջ ԱՄՆ-Ռուսաստան բանակցային գործընթացն առաջընթաց է ապրում, Վաշինգտոնը կարծում է, որ համաձայնությունը դեռ հնարավոր է։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Գործընթացը առաջ է գնում: Երբեմն այն արտահայտվում է վերելքներով և վայրէջքներով»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը վերանայում է […] ...