ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ. բաց նամակ ՊԵԿ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՊԵԿ-ի կողմից շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ. բաց նամակ ՊԵԿ նախագահին

16:10 24.10.2018

Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բաց նամակ է ուղարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին: Տնտեսվարողը նամակում բարձրաձայնում է անցյալում եղած արհեստական, շինծու դժվարությունների մասին և նշում, որ դրանք դեռևս կան ու շարունակվում են կիրառվել: Հայկ Իսախանյանը շեշտում է, որ մասնավորապես իր ընկերության նկատմամբ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԵԿ-ի կողմից   շարունակում է իրականացվել ոչ իրավաչափ գործողություններ`ընկերությանը հասցնելով սնանկացման, լուծարման  եզրին։

Ամբողջական նամակը կարող եք կարդալ ստորև.

«Հարգելի պարոն Անանյան.

Մենք` տնտեսվարողներս,  այս  նոր  իրականության պայմաններում մտածում  էինք,  որ անցյալում են մնացել   արհեստական,   շինծու   դժվարությունները,  որոնք  կարծես  թե   կանխամտածված  ստեղծել  էին  ՀՀ-ում`  արդյունաբերությունը,  տնտեսությունը  քանդելու,  լուծարելու,  սնանկացնելու  և արտադրական   հարաբերությունները   դժվարացնելու   համար:

Սակայն,  դեռևս ՊԵԿ-ի կողմից   իրականացվող վարչարարությունը մնացել  է նախկինի նման անփոփոխ  երևի   անհրաժեշտ են մի  քանի  հեղափոխություններ, որպեսզի ՊԵԿ-ի  կողմից իրականացվող վարչարարությունում գերիշխեն,  անվերապահորեն   կատարվեն Հայաստանի  Հանրապետությունում գործող   օրենքները և օրինական  ուժի մեջ մտած դատական վճիռները, որոնց պայմաններում անդունդի եզրին հասած մեր տնտեսությունը հնարավորություն կունենա զարգանալ:

Մեր   Ընկերության   նկատմամբ   ինչպես նախկինում,  այնպես  էլ  այսօր   (արդեն  շուրջ  քսան  տարի ) ՊԵԿ-ի   կողմից   շարունակում  է  իրականացվել   ոչ   իրավաչափ  գործողություններ`  ընկերությանը   հասցնելով  սնանկացման,  լուծարման  եզրին:  ՊԵԿ-ի  կողմից կայացվել  է գանձման  որոշում 1992 թվականին  գոյացած  ինչ  որ   թվացյալ   պարտքի  վերաբերյալ,  որը  չի  արտացոլված  Ընկերության մասնավորեցման  փաթեթում  և չի  ամրագրվել Կառավարության  թերթ Ազդագրով: ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարությունը մենք որակում  ենք բացահայտ տեռոր մեր Ընկերության նկատմամբ:

Նման պայմաններում ցանկացած ներդրող, Կառավարության հրավերքներից ոգևորված, տեսնելով մեր   իրականությունը`չի ցանկանա կատարել ներդրումներ:

Հարգելի պարոն Անանյան.

Պատրաստ ենք ևս մեկ  անգամ Ձեր անմիջական մասնակցությամբ քննարկել  և գտնել ողջամիտ  լուծումներ`գործող  օրենքների սահմաններում, որոնք  հնարավորություն կտան Ընկերությանը`վերսկսել  արտադրական   գործունեությունը,  հակառակ  դեպքում մենք` Ընկերության 300 բաժնետերերս,  ստիպված դուրս կգանք փողոց` ծառացած խնդիրների լուծումը  այնտեղ փնտրելու  նպատակով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP