ՊԵԿ-ի պատասխանը տնտեսվարողի բաց նամակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՊԵԿ-ի պատասխանը տնտեսվարողի բաց նամակին

16:18 24.10.2018

ShantNews.am-ը հրապարակել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ուղղված տնտեսվարողի բաց նամակը, որում Եղեգնաձորի «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանը բարձրաձայնում է անցյալում եղած արհեստական, շինծու դժվարությունների մասին և նշում, որ դրանք դեռևս կան ու շարունակվում են կիրառվել:

ՊԵԿ-ն այս նամակին պատասխանել է և մի քանի կետերով ներկայացրել հարցի պարզաբանումը:

Պատասխանն ամբողջությամբ կարող եք կարդալ ստորև՝

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայի համաձայն «Տարոն»  բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև Ընկերություն) պարտավորությունները պետական բյուջեի նկատմամբ կազմում են 33․834․554 դրամ:

▶ Նշված պարտավորությունները հաշվարկվել են «Տարոն» ԲԲԸ-ի և վերջինիս իրավանախորդի (Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկա) կողմից հարկային մարմնին ներկայացված հաշվարկ հաշվետվությունների հիման վրա, որոնք առկա են ընկերության հարկային գործում:

▶ Նշված գումարի գանձման նպատակով հարկային մարմնի կողմից կայացվել է վարչական ակտ՝ որն ընկերության կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում, որպես հիմք ներկայացնելով այն հանգամանքը, որ ընկերության մասնավորեցման փաթեթում պարտավորությունների նման չափ նախատեսված չի եղել:

▶Դեռևս 18.05.2018թ-ին ընկերության տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից ՀՀ վարչապետին էր հասցեագրվել դիմում՝ գործին լուծում տալու նպատակով: ՀՀ ՊԵԿ կողմից կազմակերպվել է քննարկում Հ. Իսախանյանի հետ, որի շրջանակներում քննարկվել է հաշտության համաձայնություն կնքելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ համաձայն Հարկային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի հարկային պարտավորությունների զիջման արտոնություն կարող է նախատեսվել միայն օրենսգրքով կամ օրենքով, այնուամենայնիվ, ՊԵԿ կողմից ներկայացվել է առաջարկ, ընդունել ընկերության մասնավորեցման փաթեթում նշված և մասնավորեցումից հետո ընկերության կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա առաջացած պարտավորությունները՝ զիջելով մինչև մասնավորեցումը Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի կողմից ներկայացված հաշվարկների հիմքով առաջացած հարկային պարտավորությունները, քանի որ դրանց վարման անձնական հաշվի քարտերը չեն պահպանվել (նշված հանգամանքը ՀՀ վարչական դատարանում ևս հանդիսանում է քննարկման առարկա): Ներկայացված առաջարկով ընկերության պարտավորությունները պետք է նվազեին՝ կազմելով շուրջ 12 մլն. դրամ, չհաշված վերջինիս կողմից կատարված վճարումները:

▶ Նշված առաջարկը «Տարոն» ԲԲԸ-ի տնօրեն Հայկ Իսախանյանի կողմից մերժվել է այն հիմնավորմամբ, որ ընկերությունը չի պատրաստվում որևէ գումար վճարել:

Վերոգրյալն ամփոփելով գտնում ենք, որ ընկերությանն առաջարկված հաշտության համաձայնության մերժման պայմաններում գործի լուծումը կարող է տրվել ՀՀ վարչական դատարանի կողմից քննվող գործի շրջանակներում, հաշվի առնելով նաև, որ առկա չեն ընկերության պարտավորությունների զիջման իրավական հիմքեր»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

BACK_TO_TOP