Վրաստանի թե՛ նախորդ, թե՛ ներկա վարչապետների հետ հաստատվել են ընկերական հարաբերություններ․ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Վրաստանի թե՛ նախորդ, թե՛ ներկա վարչապետների հետ հաստատվել են ընկերական հարաբերություններ․ Փաշինյան

17:14 24.10.2018

«Երբ մայիսին ես՝ որպես վարչապետի թեկնածու, այս ամբիոնից խոսում էի արտաքին քաղաքականության մեջ անկեղծ և ուղիղ հարաբերություններ ունենալու մասին, ճիշտ ասած, չէի կարող չնկատել մի շարք մարդկանց քմծիծաղը, բայց ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հայտարարել եմ, նաև իրականացրել եմ»,- Վրաստանի և Իրանի, այլ գործընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում այլ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում եղել է անկեղծ և ուղիղ, ինչի արդյունքը այս պահին առկա հարաբերությունների լավ մթնոլորտն է։ Վրաստանի թե՛ նախորդ վարչապետի, թե՛ ներկա վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է ընկերական հարաբերություններ, ինչի մասին ասաց ինքը՝ վարչապետի պաշտոնակատարը։

«Գլոբալ առումով ամենակարևոր խնդիրը դավադրությունների կանխավարկածը մեր հարաբերություններից հանելն ու բացառելն է։ Եվ եթե մենք, մեզ հաջողվի այդպիսի հարաբերություններ հաստատել… Ես կարծում եմ՝ մեզ արդեն իսկ հաջողվում է այդպիսի հարաբերություններ հաստատել, մյուս հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի»,- նշեց Փաշինյանը՝ խոսելով Վրաստանի հետ հարաբերությունների մասին։

Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ Վրաստանի գործընկերոջ հետ ունի ոչ պաշտոնական, ուղիղ կապ, կարող են դրանով անկաշկանդ զրուցել, հարցեր քննարկել, որպիսություն հարցնել և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

BACK_TO_TOP