17:03 24.10.2018
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե արդյոք նախատեսո՞ւմ են կառավարության էական օպտիմալացում, նախարարությունների կրճատում, նաև կադրային բազայի օպտիմալացում, քանի որ մամուլում նման լուրեր են շրջանառվում:
Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արձանագրումներից մեկը պետական կառավարման համակարգի անարդյունավետությունը և դանդաղաշարժությունն է, որովհետև, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ամենապրիմիտիվ խնդիր լուծելու համար ստիպված են շատ երկար սպասել մինչև բոլոր ընթացակարգերով անցնի: Փաշինյանի խոսքերով՝ այդ բոլոր տեղերում հնարավորինս դանդաղ կերպով է ամեն ինչ տեղի ունենում:
«Ես չեմ թաքցնում, այո՛, մենք խնդիր ունենք ոչ թե կրճատելու ուղղակի, խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք ունենք օբյեկտիվորեն դրա անհրաժեշտությունը: Մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի, և մենք հույս ունենք, որ դա անելու մանդատ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կստանանք մեր ժողովրդից»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը:
Նրա խոսքերով՝ ֆորմալ համակարգին զուգահեռ ունենք ոչ ֆորմալ համակարգեր, ունենք հիմնադրամներ: Ըստ Փաշինյանի՝ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված քայլեր արդեն իսկ սկսել են անել 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման համատեքստում:
09:10 05.08.2025
NBC. Օվալաձև գրասենյակի ինտերիերում ավելի շատ ոսկի կհայտնվի08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինի09:00 05.08.2025
Ynet. Իսրայելը մտադիր է ամբողջությամբ օկուպացնել ԳազանԻսրայելի կառավարությունը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ, պատրաստվում է հաստատել Գազայի հատվածի լիակատար օկուպացիայի ծրագրերը, Ynet պորտալին հայտնել են Նեթանյահուի շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաները։ «Զառը նետված է, մենք շարժվում ենք դեպի Գազայի հատվածի լիակատար օկուպացիա», – ասել են պաշտոնյաները։ Միաժամանակ, Ynet-ը նշում է, որ Իսրայելի ռազմական ղեկավարությունը, այդ թվում՝ բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը, դեմ է […] ...
08:50 05.08.2025
Պեկինում ավելի քան 82,000 մարդ տարհանվել է ուժեղ անձրևների պատճառովՉինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ավելի քան 82,000 մարդու տեղափոխել են անվտանգ վայրեր՝ ուժեղ անձրևների պատճառով, հաղորդում է «Սինհուա»-ն։ «Երկուշաբթի օրը՝ ժամը 21:00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով 16:00-ի դրությամբ), Պեկինի տարբեր շրջաններից ուժեղ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 82,000 մարդ», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշում է գործակալությունը, աշխատանքները դադարեցվել են նաև քաղաքում ավելի քան 3,2 […] ...
08:39 05.08.2025
Արագածոտնում գազ չի լինիՕգոստոսի 5-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից և նշում, որ գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով: ...
08:28 05.08.2025
Ռուանդան համաձայնել է ընդունել ԱՄՆ-ից արտաքսված մինչև 250 միգրանտներիՌուանդան համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգներից արտաքսվող մինչև 250 միգրանտների, հաղորդում է ամերիկյան Politico թերթը՝ հղում անելով Ռուանդայի կառավարության խոսնակ Յոլանդե Մակոլոյին։ «Ռուանդան համաձայնել է Միացյալ Նահանգների հետ ընդունել մինչև 250 միգրանտ, մասամբ այն պատճառով, որ գրեթե յուրաքանչյուր ռուանդական ընտանիք զգացել է հարկադիր տեղահանության դժվարությունները, և մեր հասարակական արժեքները հիմնված են վերաինտեգրման և վերականգնման վրա»,-թերթը […] ...
08:18 05.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:08 05.08.2025
Պետք է Տոպուրիային հիշեցնենք, որ նստած չմիզի. Ծառուկյանի գրառումըUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը նորից ծաղրել է թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիային: «Իսլամը հիանալի մեջբերում ունի` «Չեմպիոնը պետք է պատրաստ լինի մենամարտել ցանկացածի դեմ, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում: Դանա, գուցե ժամանակն է Իլյայի համար ինչ-որ բան գրել զուգարանում. մենք պետք է նրան հիշեցնենք, որ նստած չմիզի: Շնորհակալություն, ղեկավար»,- գրել է 28-ամյա Արման […] ...