17:28 24.10.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանին լրագրողները խնդրել են գնահատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթը խորհրդարանում:
«Գիտեք, ասեմ հետևյալը, որ ելույթի ամբողջական մի մասը ընդհանրապես կապ չուներ Հանրապետականի հետ, և Հանրապետականին ցուցումներ տալ` ինչպես պետք է շարունակել… Նախ՝ մենք դեմ ենք քվեարկելու, այսինքն՝ նախապես ինչ ասել ենք, այսօր էլ անելու ենք: Խնդիրները, էնքան եմ լսել այդ խնդիրները տարբեր մարդկանց մոտ: Դա էդպես չի»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ անընդհատ բարձրաձայնվող ռևանշի խնդիր գոյություն չունի, իրենք կողմնակից են լիարժեք համամասնական ընտրակարգին, բայց պիտի քննարկվի այդ հարցը:
«Այն առաջարկությունները, որ մեր, այլ քաղաքական ուժերի կողմից տրվել են, պիտի տեղադրվեն Ընտրական օրենսգրքում»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե իրենց բարձրաձայնած այդ խնդիրները չեն էլ ներառվելու Ընտրական օրենսգրքում, ի՞նչ են անելու:
«Դուք ի՞նչ գիտեք` լինելո՞ւ է, թե՞ չի լինելու»,- նշեց Սահակյանը:
Անդրադառնալով այն տեսակետին, թե ՀՀԿ-ն գործող օրենսգրքով ընտրություններ անցկացնելու պարագայում ընտրվելու շանս չունի, պատգամավորը պատասխանեց.
«Հանրապետականը, նույնիսկ եթե շանս էլ չունենա ձայն հավաքելու, միևնույն է, Հանրապետականը երկրի ամենակարևոր քաղաքական ուժն է մնալու: Մի՛ մտածեք, որ ամբողջովին խորհրդարանն է, իսկ խորհրդարանում հանրապետականներ կլինեն»:
Սահակյանի կարծիքով` ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ ընտրություններին: Հարցին` ինքն անձամբ կմասնակցի՞ ընտրություններին, նա պատասխանեց, որ այդ հարցը նախ՝ ինքը պիտի որոշի, հետո նաև իրենց կուսակցությունը:
«Եթե ես իմ անձը դնեմ այնտեղ, որտեղ ապրում եմ, և՛ այնտեղից, և՛ ամբողջ հանրապետությունից շատ ձայներ կստանամ, բայց պիտի մտածեմ` դնո՞ւմ եմ, թե՞ չէ»,- ասաց նա:
Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հանրապետականը խորհրդարանում կլինի: Ճշտող հարցին` ի՞նչ շանսերով, նա արձագանքեց.
«Նույն շանսերով, ինչպես մենք կանք»:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ իրենք խորհրդարանում մեծամասնություն չեն լինի, սակայն, համենայն դեպս, ինչ-որ քանակ կունենան:
«Եթե նույնիսկ չունենանք, Հանրապետականը կլինի երկրի ամենաամուր քաղաքական ուժը»,- ասաց նա:
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...