19:55 24.10.2018
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում հոկտեմբերի 24-ին կրկին բողոքի ակցիա են իրականացրել: Ակտիվիստ Ռոզա Մուրադյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համայնքապետարանի աշխատակազմը, ինչպես նաև նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի համակիրները` մոտ 20-30 հոգի, փակել են համայնքապետարանի դուռը, թույլ չեն տալիս, որ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներս մտնի և աշխատի:
Մուրադյանը տեղեկացրեց, որ ոստիկանները փորձել են միջամտել, որպեսզի բախումներից խուսափեն, մարդիկ սպասել են մինչև աշխատանքային ժամի ավարտը, ապա գնացել են տուն:
Ակտիվիստը հայտնեց, որ ակցիայի մասնակիցները պահանջում են` ընդհանրապես չլինի ո՛չ ժամանակավոր պաշտոնակատար, ո՛չ համայնքապետ, անգամ ասել են, որ չեն ուզում՝ մարզպետ ու կառավարություն լինի, ու թեպետ փորձել են ներս գնալ, բայց ոստիկանները թույլ չեն տվել: Մուրադյանը չբացառեց, որ վաղը նույնպես այս ակցիան կշարունակվի:
Ուրցաձորի բնակիչներից մեկը SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին, ասաց.
«Նա հեչ աթոռն էլ չի տեսել»:
Հարցին՝ համայնքապետի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը փորձո՞ւմ է բանակցել ակցիայի մասնակիցների հետ, վերջինս պատասխանեց.
«Նա բերանը լեզու չունի, որ կարողանա մի բան խոսել կամ չխոսել, սրանք մարզպետի խաղերն են, երեխու ա նշանակել, ասում` կողքից օգնեք, թող աշխատի: Նրանք էլ, օգտվելով առիթից, ասում են՝ թող մերոնցից լինի»:
Համայնքի բնակիչը նաև հայտնեց, որ ինքը՝ մարզպետը, անձամբ չի գալիս ցուցարարների հետ բանակցելու:
Հիշեցնենք, որ ուրցաձորցիները հոկտեմբերի 23-ին դարձյալ նմանատիպ բողոքի ակցիա են իրականացրել: Մարզպետարանում, սակայն, հակված են, որ նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը աշխատի:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...