13:12 25.10.2018
Այսօր՝ Գրիպի դեմ պայքարի տարեկան աշխատաժողովի ժամանակ, ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանն ասել է, որ ինչ վերաբերում է կենդանիներին, ապա Հայաստանում երբևէ կենդանիների գրիպ չի գրանցվել.
«Նույն թռչնի գրիպի մասին է խոսքը, որը 2005-2006 թվականներին կանխվեց անասնաբուժական ծառայության ջանքերի արդյունքում»,- ասել է Ավետիսյանը:
ՍԱՊԾ պետի խոսքերով՝ հիմա ևս շարունակում են թռչունների շրջանում պատվաստումները, հատկապես՝ Նյու կասոլ հիվանդության դեմ․
«Այդ հիվանդությունը նույնպես կարող է առաջացնել համաճարակներ: Նյու կասոլը, այսպես ասած կեղծ ժանտախտը, թռչունների հիվանդություն է: Մենք պատվաստում անելով՝ ինչ-որ չափով կանխարգելել ենք»,- հավելել է ՍԱՊԾ պետը:
Հարցին՝ կարելի՞ է արդյոք ասել, որ հանրապետության բոլոր թռչուններն են, որ պատվաստվում են վարակիչ հիվանդությունների դեմ, ՍԱՊԾ պետն այսպիսի պատասխան է տվել.
«Թռչնաֆաբրիկաներում իրենք են պատվաստումներն անում: Գյուղերում կա հաշվառում, կա համապատասխան պատվաստանյութի քանակ, որը հատկացվում է, և պատվաստումները կատարվում են: Գյուղերում անասնաբույժները գիտեն, թե որ գյուղացին է թռչուն պահում, և պատվաստում են»,- ասել է ՍԱՊԾ պետ Գեորգի Ավետիսյանը:
Shantnews.am- ի հարցին՝ ինչո՞ւ եք վստահ, որ անասնաբույժները բոլոր թռչուններին են պատվաստում, Ավետիսյանն այսպիսի պատասխան է տվել.
«Երբեք չի կարելի վստահ լինել, որ բոլորը մինչև վերջ պատվաստում են: Համենայնդեպս, մեր վերահսկողության շրջանակներում մենք գիտենք, որ անասնաբույժների կողմից բողոքներ և զեկուցագրեր չեն եղել, որ տվյալ ֆերմերը, կամ տվյալ գյուղացին հրաժարվել է»,- ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ միայն մեկ դեպք է եղել՝ Տեղ գյուղում, ու այդ խնդիրն արդեն լուծվել է:
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:18 06.07.2025
Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունըՆոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայրՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...