Կառավարությունը չընդունեց ՀՀԿ-ական պատգամավորի նախագիծը կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Կառավարությունը չընդունեց ՀՀԿ-ական պատգամավորի նախագիծը կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ

12:54 25.10.2018

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես ապահովում են Հայաստանի նախագահի և վարչապետի անվտանգությունը։ Հակոբյանն առաջարկում է դա ամրագրել օրենքում, ոչ թե թողնել վարչապետի հայեցողության դաշտում։

Այս մասին նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։ Պաշտոնակատարը, սակայն, առաջարկեց բացասական եզրակացություն տալ այս նախագծին, քանի որ կաթողիկոսը կրոնական գործիչ է, ոչ թե պետական պաշտոնյա։

«Ես կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունը ի վիճակի է Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը ապահովել, և էլի պետք չէ, այսպես ասած, տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանն ինչ-որ բան սպառնում է։ Եվ եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է, և իրավիճակները պետք չէ մեկնաբանել բոլորովին այլ կերպ, քան դրանք գոյություն ունեն և կարող են գոյություն ունենալ»,- նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե դրա կարիքը լինի, կքննարկեն, սակայն կարիքը չկա, քանի որ օրենքի տրամաբանության մեջ չի մտնում կրոնական գործիչներին այնտեղ ներառելը։ Փաշինյանի խոսքով՝ կոռեկտ չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսին պետական բարձրաստիճան պաշտոնյաների ցանկում ներառելը։

Կառավարությունը միաձայն բացասական եզրակացություն տվեց նախագծին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

22:03 06.07.2025

Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալ

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

22:00 06.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

21:40 06.07.2025

Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

BACK_TO_TOP