14:32 25.10.2018
ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել լրատվական որոշ կայքերում հրապարակված «Հարկային տեսչությունը հարձակվել է Etto Kids մանկական զարգացման և ժամանցի կենտրոնի վրա» վերնագրով «ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի կողմից տարածված հայտարարության վերաբերյալ:
«Ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ
Հայտարարությամբ նշված է. «Անհասկանալի է, թե ինչ են ուզում մեզնից, այդ ինչ ռիսկեր են տեսնում մեր վարած գործունեության մեջ, որ երկու տարվա ընթացքում բացում են մեզ վրա երրորդ ստուգումը»:
Հարկային գաղտնիքը պահպանելու նպատակով ընկերության կողմից ցույց տրվող իրացման շրջանառության, միջին օրական ֆիսկալային շրջանառության, գրանցված աշխատողների աշխատավարձերի չափերը չեն հրապարակվի, չնայած դրանց ներկայացումը ավելի ակնառու կդարձնեին ընկերության գործունեության ընթացքում առկա ռիսկերը: Ընկերության համաձայնության դեպքում կարող ենք հրապարակել նաև այդ ցուցանիշները: Միաժամանակ հարկ է նշել, որ ընկերությունում վերջին հարկային ստուգում տեղի է ունեցել դեռևս 2017 թվականի մարտ ամսին, որի արդյունքում ընկերությանը լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել:
Հայտարարությամբ նշված է. «Այն ժամանակ, երբ ազգովի նստած, շունչներս պահած սպասում ենք, թե երբ պետք է ՊԵԿ աշխատակիցները հերոսաբար բացահայտեն մեր կոռումպացված պաշտոնյաների և նրանց ընկերությունների կողմից երկրից գողացված միլիարդները, այդ ժամանակ հարկային տեսուչները զբաղված են մանկական կենտրոններ ստուգելով…»։
Հարկային մարմինը իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու նպատակով՝ հարկային ստուգումները նախաձեռնում է ռիսկերի կառավարման միջոցով ինչպես խոշոր, այնպես էլ փոքր հարկ վճարողների մոտ՝ անկախ գործունեության ոլորտից: Որևէ գործունեության տեսակով զբաղվելը չի ենթադրում, որ հարկ վճարողը իրավունք ունի այն կազմակերպել ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներով:
Ավելին, որդեգրած քաղաքականության համաձայն՝ հարկային մարմինը փոքր համարվող հարկ վճարողներին նախքան հսկողական աշխատանք նախաձեռնելը ծանուցում կամ իրազեկում է ռիսկայնության վերաբերյալ, առաջարկում փոխել վարքագիծը և հսկողական աշխատանք նախաձեռնվում է այն դեպքում, երբ վարքագծի դրական փոփոխություն տեղի չի ունենում:
«ԷՏՏՈ ՔԻԴՍ» ՍՊԸ-ի դեպքում՝ 25.09.2018թ. էլեկտրոնային եղանակով տեղեկացվել է հարկային ռիսկերի առկայության և հորդորվել է ամբողջությամբ հայտարարագրել հարկման բազաները, մասնավորապես՝ իրական իրացման շրջանառությունը, աշխատողների իրական թվաքանակը, իրական աշխատավարձը, սակայն վերջինիս վարքագծում դրական փոփոխություններ չեն գրանցվել:
Ինչ վերաբերում է հայտարարությամբ նշված ստուգման ընթացքին վերաբերող կետերին, ապա հայտնում ենք, որ համաձայն ՀՀ ՊԵԿ ՓՀՎ ՀՏ վարչության պետի հանձնարարագրի՝ նույն վարչության ստուգումների թիվ 6 բաժնին հանձնարարվել է ընկերությունում իրականացնել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում:
Ստուգող տեսուչների կողմից 17.10.2018թ-ին պատվիրվել է երեխայի ծննդյան տարեդարձի սեղան և ժամանցի ծառայություններ 22.10.2018թ. համար, որի արժեքը կազմել է 103000 դրամ և դրա դիմաց ընկերության կողմից պահանջվել է 20000 դրամ գումար կանխավճար:
Այնուհետև՝ 22.10.2018թ-ին, ստուգող տեսուչների կողմից ևս մեկ սեղան է պատվիրվել, որի դիմաց նույնպես վճարվել է 20000 դրամ գումար կանխավճար: Երկու դեպքում էլ ընկերության կողմից տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Ստուգող տեսուչների կողմից ներկայացվել է ստուգման հանձնարարագիրը ծանոթացման և կազմվել է ծառայությունների մատուցման կանխավճարի հետ ընդունման արձանագրություն միայն 22.10.2018թ. վճարված 20000 դրամի համար, քանի որ 17.10.2018թ-ին տրված 20000 դրամ կանխավճարը ընկերությունը հրաժարվել է հետ վերադարձնել:
Ընկերության տարածած հայտարարությամբ նշված այն կետը, որ իրենք արդեն իրականացրել են միջոցառման նախապատրաստական աշխատանքները (զարգացնող խաղեր, ուտեստներ, խմիչքներ, զարդարանք, փուչիկներ, խաղավար…), կարծում ենք՝ հիմնավոր չէ, քանի որ ընկերության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նույն օրը՝ 22.10.2018թ-ին, տեղի է ունեցել մանկական ծննդյան արարողություն:
Հայտարարության վերջին մասի վերաբերյալ՝ բաժնի պետի տեղակալի հետ հանդիպման է եկել ոմն Արտյոմ, որը ընկերությունում գրանցված աշխատող չի հանդիսանում և ներկայացել է որպես իրավաբան:
Ինչ վերաբերում է ընկերությանը պատճառված 103.000 ՀՀ դրամի վնասին, ապա հայտում ենք, որ համաձայն հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների՝ 01.10.2018-22.10.2018թթ. ընկած ժամանակահատվածում ընկերության ձեռքբերումները մի քանի անգամ ավելի ցածր են, քան նշված գումարը»:
20:00 06.07.2025
Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր19:38 06.07.2025
Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...