14:40 25.10.2018
Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հոկտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրը վարչապետի պաշտոնակատարին կներկայացնի մեկ միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:
«Այսինքն` «բերքահավաք» է տեղի ունենում, մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են: Աշնան և ձմեռվա վերջին ամիսներին մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր, մի մասը «Բարձրավոլտ»-ից է, «Լուսանշան» ՊՈԱԿ-ից»,- ասաց նա` հայտնելով, որ մանրամասները կներկայացվեն, երբ հարուցված գործը փակվի, նաև խորհուրդ տալով այդ հարցով դիմել իրավապահներին:
Սանասարյանը նշեց` վերջացրել են ուսումնասիրությունն Ագրարային համալսարանում, նախկին ռեկտորը համաձայնել է պետությանը հասցրած վնասի` 350 մլն դրամի հետբերումն անել բյուջե, այժմ իրավապահների հետ հասկանում են ճանապարհը, առաջիկայում կավարտվեն ԵՊՀ-ում կատարվող ուսումնասիրությունները, այստեղ, ըստ Սանասարյանի, լուրջ խախտումներ կան, պետությանը հասցված վնասի գումարը վերջնական չէ, բայց, նախնական տվյալներով, կրկնակի գերազանցելու է Ագրարային համալսարանի խախտման չափը: ՊՎԾ պետը տեղեկացրեց նաև, որ ջրօգտագործող ընկերություններում (ՋՕ) են անում ուսումնասիրություններ, առաջիկայում կավարտեն «Արտաշատի» ՋՕ-ում ուսումնասիրությունը: Նա հայտնեց, որ ՋՕ-ներում ուսումնասիրություններն առանձնացված կամփոփեն, կներկայացնեն հանրությանը, ասաց, որ խախտումները մեծ են:
Ծառայությունն ուսումնասիրություններ է անում նաև ՔԿՀ-ներում, վարչություններում, «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամում, ավարտում են Անի համայնքի և մնացած 16 համայնքների, նաև «Ազատամուտ»-ի ուսումնասիրությունները:
Ազատամուտի գյուղապետի կողմից «անիմաստ սկանդալ բարձրացնելուն» անդրադառնալով` Սանասարյանը նշեց.
«Ուղղակի կարեկցանքով եմ վերաբերվում գյուղապետին, որի ընտանիքի անդամներից մեկը բանտարկության մեջ է, մյուսի վերաբերյալ քրգործ է նորից բացվում: Ազատամուտում կան չարաշահումներ, կան նաև Անի համայնքում, երկուշաբթի կամ երեքշաբթի դրանք կամփոփենք, Կառավարության հաջորդ նիստին կներկայացնեմ: Ճնշումների մասին տեղեկությունները հերյուրանք են, որևէ ճնշում չի գործադրվել, ուղղակի տեղեկացրել ենք, որ ուսումնասիրություն ենք իրականացնելու Ազատամուտում, ասեմ ավելին՝ վստահ եմ, որ 10 տարի պաշտոնավարման ժամանակ գյուղապետն այդքան հարգալից վերաբերմունք չի ստացել: Երբ մենք գնացինք, թափռտած էին վարագույրները, իմ ձեռքով եմ հավաքել: Ասացի` ի՞նչն է պատճառը, ասաց` որ գան, տեսնեն, որ ցուցարարները մտել են իմ սենյակ, այս են արել, բոլորը իմ թշնամիներն են: Մենք ուղղակի հանգստացրել ենք, ասել ենք` եթե համայնքի ժողովուրդն իր թշնամին է, ինքն իր տեղում չէ»:
Սանասարյանը նաև հայտնեց, որ Ազատամուտի գյուղապետին տեղեկացրել են, որ նախնական ուսումնասիրության արդյունքներ ունեն, առցանց ուսումնասիրություն ենք կատարել և դրանց արդյունքներն ի վնաս իրեն են, և ամեն ինչը կփաստարկվի համայնքում իրենց ֆիզիկական ներկայությամբ կատարվելիք գործունեության արդյունքում:
Նա տեղեկացրեց, որ քրգործեր են բացվելու և՛ Անի, և՛ Ազատամուտ համայնքներում:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...