Ընտրությունների որակը կախված է լինելու ընտրական օրենսդրությունից․ Սպարտակ Սեյրանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Ընտրությունների որակը կախված է լինելու ընտրական օրենսդրությունից․ Սպարտակ Սեյրանյան

17:25 25.10.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ խմբակցության ղեկավար Սպարտակ Սեյրանյանը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին:

Նա անդրադարձել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին:

«Մենք Ընտրական օրենսգրքի բարեփոխման առաջարկ արել ենք այս գումարման Ազգային ժողովի առաջին օրվանից: Քանի որ մենք տեսանք, որ ռեյտինգային համակարգը շատ լուրջ խոչընդոտ է մեր ժողովրդի համար: Ընտրական օրենսգրքի քվեարկությունը տապալվեց, քանի որ կառավարությունը լայն իմաստով կոնսենսուսի չցանկացավ գնալ: Պետք չէ սեփական աշխատանքի թերությունը, սխալները բարդել մեկ ուրիշի վրա, չարժե: Քառյակ խումբը, որը ստեղծվել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին քննարկումներն անելու, ՀՅԴ -ն ակտիվ մասնակցել է խմբի քննարկումներին: Նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ նոր ընտրություններին գնալը խիստ տրամաբանական է, քանի որ դժվար է հին օրենսգրքով նոր արդյունքներ ակնկալել»,- նշել է նա:

Այն հարցին, թե դեռ հույս կա, որ ընտրությունները տեղի կունենան նոր օրենսգրքով, ՀՅԴ անդամը պատասխանել է.

«Ես լիահույս եմ, որ երկուշաբթի գումարվելիք արտահերթ նիստի ընթացքում Ընտրական օրենսգրքի նոր տարբերակը կընդունվի: Ընտրությունների որակը կախված է լինելու ընտրական օրենսդրությունից: Ինձ համար անընդունելի է, որ երբ ընդդիմություն ես, ինչ-որ մեխանիզմներ ցանկանում ես փոխել, իսկ երբ իշխանություն ես դառնում, ապա այդ մեխանիզմներն այդքան էլ փոխվելու կարիք չունեն»,- ասել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

18:40 06.07.2025

Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանը

Քուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

18:20 06.07.2025

Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

18:00 06.07.2025

ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասին

Միացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

17:40 06.07.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասին

Իսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...

BACK_TO_TOP