01:17 26.10.2018
Եվրապական միության վիճակագրական ծառայությունը հաղորդել է, որ 2017 թվականի ընթացքում Եվրոպայում բնակության թույլտվություն է տրամադրվել Ուկրաինայից այնտեղ տեղափոխված փախստականներին: Այս մասին ասված է կառույցի տարածած զեկույցում, հայտնում է RT-ն:
«2017 թվականին Ուկրաինայի քաղաքացիներն առաջին տեղում են ԵՄ տարածքում բնակության իրավունքի տրամադրման առումով: Նման փաստաթուղթ ստացել է 662 հազար մարդ (դրանց 88 տոկոսը տրամադրվել է Լեհաստանում)»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ զեկույցի համաձայն, ուկրաինացիներն այս առումով գերազանցել են անգամ Սիրիայի տարածքից արտագաղթածներին: Նրանք ուկրաինացիներից հետո 2-րդ տեղում են: Վիճակագրական ծառայության փոխանցած տվյալների համաձայն՝ ԵՄ տարածքում բնակության իրավունքի համար համապատասխան փաստաթուղթ է ստացել Սիրիայի տարբեր շրջաններից արտագաղթած 223 հազար մարդ: Ցուցակի 3-րդ տեղում Չինաստանի քաղաքացիներն են՝ 193 հազարով:
Զեկույցի ընթացքում ներկայացվել են բնակության իրավունք ստանալու համար դիմողների հիմնական դրդապատճառները․ դիմողների 32 տոկոսը նշել են աշխատանք գտնելու պատճառը, 26 տոկոսը՝ հարազատների հետ միանալու, 17 տոկոսը՝ ուսման և 24 տոկոսը՝ այլ նպատակներ, այդ թվում՝ քաղաքական ապաստան ստանալը:
Նշվում է, որ միայն 2017 թվականի ընթացքում՝ ԵՄ տարածքում բնակվելու ավելի քան 3 մլն թույլտվություն է տրամադրվել:
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...