11:12 26.10.2018
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքները որոշ հատվածներում դադարեցվել, իսկ որոշ վայրերում էլ դանդաղել են, ինչի պատճառով քաղաքի բանուկ փողոցներն ու մայթերը դարձել են ցեխապատ, իսկ բնակիչների համար քայլելու և տեղաշարժվելու հնարավորություն չկա։
Դեռևս ամիսներ առաջ բնակիչներն ահազանգում էին, որ ընթացող շինաշխատանքներն անորակ են, իսկ տեղադրված եզրաքարերի ամրացման համար օգտագործված շաղախը ձեռքով հեշտությամբ քանդվում է։
SHANTNEWS.am-ի հաղորդմամբ՝ Շիրակի մարզպետարանի շինարարական աշխատանքները վերահսկող աշխատանքային խումբն էլ է արձանագրել, որ Գյումրի բերված եզրաքարերը չեն համապատասխանում պահանջվող չափորոշիչներին և լաբորատոր փորձաքննության համար նմուշառում է կատարվել։
Պարզվել է, որ բազալտե եզրաքարերի 90 տոկոսը ամուր, բայց ջրակայուն չէ, ինչն էլ արձանագրվել է վերահսկողների կողմից՝ որպես խախտում։
Այսօր արդեն տեղացած հորդառատ անձրևների պատճառով Գյումրիի որոշ հատվածներում տեղադրված եզրաքարերը պոկվել ու կողաշրջվել են։
13:10 06.05.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերՀունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 6-ին հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել փոխգործակցության ներկայիս բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով ռազմական […] ...
13:05 06.05.2025
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցըԱզգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Հիմնական զեկուցող, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ նախաձեռնությունն ուղղված է Ազգային ժողովում տեղի ունեցած կոնկրետ միջադեպի ուսումնասիրությանը։ «Առաջարկվում է հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 107-րդ […] ...
13:00 06.05.2025
Մասկը Մարսի վրա քաղաքակրթությունը անվանել է ապագայում մարդկության գոյատևման երաշխիքՄարսի վրա բնակավայրերի ստեղծումը կփրկի մարդկությանը Երկրի վրա հնարավոր աղետներից և կապահովի նրա գոյատևումը ապագայում։ Այս մասին Իլոն Մասկը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Մարսը կոլեկտիվ կյանքի ապահովագրություն է։ Վաղ թե ուշ Երկրի վրա կյանքը կոչնչացվի աստիճանաբար ընդարձակվող Արեգակի կողմից», – ասել է նա։ Մասկը հավելել է, որ մարդկությունը պետք է դառնա «բազմամոլորակային քաղաքակրթություն», […] ...
12:48 06.05.2025
Երբ են դադարելու անձրևները․ եղանակը՝ առաջիկա օրերինԵրևանում մայիսի 6-ի, 8-ի և 11-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ին, 9-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 6-ի և 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-11-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ, 6-ի ցերեկն առանձին […] ...
12:42 06.05.2025
«Վարդաշեն» ՔԿՀ ծառայողները կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսներ և ականջակալներՄայիսի 5-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացուհու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ին։ Խուզարկության արդյունքում կալանավորված անձի գոտկատեղի հատվածից ծառայողները հայտնաբերել են թաքցված 2 բջջային հեռախոս և 2 զույգ անլար ականջակալ։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
12:37 06.05.2025
Հիմնանորոգվում է Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհի մի հատվածըՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածը։ Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 5.2կմ է։ Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարի։ Ներկայում շինհրապարակում իրականացվում են տարբեր աշխատանքներ՝ երթևեկամասի հանույթ, ավազակոպճային շերտի տեղադրում, մայթերի բազալտե եզրաքարերի տեղադրում ու հիմքի բետոնացում և այլն։ Նշենք, որ ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է՝ տեղադրվել է ասֆալտբետոնե […] ...