11:47 26.10.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում տեղի ուենցած հանդիպման ժամանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է շրջանցվել օրենքի արգելքը։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ, փորձագետ Արթուր Միսակյանն ասել է, որ շատ են խոսել այդ մասին, որ ներկրողները տեղյակ չեն եղել ներկրման արգելքի մշտական լինելու մասին: Ասվել է, որ խոսքը ժամանակավոր արգելքի մասին է: Միսակյանը հիշեցրել է, թե ինչ խնդիրների կարող է հանգեցնել այն իրողությունը, ըստ որի` սահմանին մեքենաների կուտակումը շարունակվում է։
«Մեկ մեքենայի ղեկը փոխելու համար անհրաժեշտ է 5-7 օր: Եթե արհեստավորի մոտ լինի 30 մեքենա, արդեն պարզ է, թե ինչ հերթ կառաջանա: Մեր հայրենակիցները գնում են թուրքերի մոտ, վճարում են, խնդրում են, որ ղեկը փոխեն: Սա հարված է նաև մեր ազգային արժանապատվությանը: Էդ տեսարանին կարող է ականատես լինել ցանկացածը: Հայաստանից մասնագետներ են գնացել, որոնք զբաղվում են ղեկի տեղափոխման խնդիրներով, բայց չեն հասցնում»,- ասել է Միսակյանը:
«Երկրորդ ընթերցման ժամանակ է «տիխարի» հանվել մինչև հոկտեմբերի 1-ն արգելելու արտահայտությունը: Էս հույսով մեքենա եմ բերել»,- ասել է քննարկմանը մասնակից նախաձեռնության անդամներից մեկը։
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հիշեցրել են, որ 60 օրից ավելի Վրաստանում մնալու դեպքում օրական 10 000 դրամից ավելի գումար պետք է վճարեն յուրաքանչյուր մեքենայի համար` որպես տարանցիկ գոտում մնալու հարկ, կամ մեքենաները պետք է կուտակվեն Բագրատաշենի անցակետում, իսկ մոտ 3 000 մեքենաների կուտակումը չի կարող չխոչընդոտել մաքսակետի աշխատանքին:
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...