Հրապարակվել է 1915 թվականից հետո հարեմներից ազատագրված հայուհիների լուսանկարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Հրապարակվել է 1915 թվականից հետո հարեմներից ազատագրված հայուհիների լուսանկարը

14:07 26.10.2018

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակվել է իսլամական գերությունից փրկված հայ աղջիկների լուսանկարը, որոնք ցուցադրում են «Սուգի քույրեր ենք մենք» գրությամբ ժապավենը: Այս լուսանկարը ներկայացնում է ճակատագրի նույն դառնությունն ապրած դեռատի հայուհիների, ովքեր, տարիներ շարունակ ենթարկվելով բազում ու բազմապիսի փորձությունների՝ կրկին հանգրվանել են հայրենի միջավայրում:

Հայոց ցեղասպանության տարիներին դեպի Սիրիայի ու Միջագետքի անապատներ քշվող բազմաթիվ բռնագաղթյալ հայուհիներ ճանապարհին առևանգվեցին օսմանյան բանակի զինվորների, քրդական ավազակախմբերի կամ բեդվինների կողմից. ցանկացած դիմադրության փորձ անխուսափելի մահ էր:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո բազմաթիվ հայկական կազմակերպություններ և օտարազգի միսիոներներ օգնեցին հայ կանանց ու երեխաներին ազատվելու իսլամական գերությունից:

Հայ կանանց և որբերի հավաքագրման գործում մեծ է դանիացի միսիոներուհի Կարեն Եփփեի ավանդը: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` նա հնարավորություն ստացավ ազատ իրականացնելու իր առաքելությունը: Հայ կանանց ու երեխաների հավաքագրման գործում Կ. Եփփեն առաջնորդվում էր «Մեկ հայ` մեկ ոսկի» կարգախոսով` այդպես վճարելով նրանց փրկության համար: Նրան հաջողվել է հարեմներից փրկել մոտ 400 հայուհու: Կ. Եփփեի շնորհիվ այսպիսի կանանց համար ապաստարաններ դարձան Սիրիայի հյուսիսարևմտյան մի շարք բնակավայրեր, ինչպես օրինակ՝ Հալեպի «Մեյդան» կոչված վայրը, Թել ուլ-Աբյադ, Թել Արման, Թել Սիմեն, Աբու Թինա գյուղերը և այլն:

«… երբ թուրքական ղեկավարությունն այս տեղահանությունների հրամանն արձակեց, նրանք իրականում տալիս էին մի ողջ ժողովրդի մահվան դատավճիռ. նրանք սա լավ էին գիտակցում և ինձ հետ խոսելիս առանձնահատուկ ջանք չէին գործադրում այդ փաստը քողարկելու համար»,- ասել է 1913-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն:

Լուսանկարի աղբյուրը՝ Հայաստանի ազգային արխիվի հավաքածու

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

BACK_TO_TOP