08:46 27.10.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեցին քաղաքապետի տեղակալների անունները: Հայկ Մարությանն իր տեղակալներ է տեսնում ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներ Հրաչյա Սարգսյանին, Հայկ Սարգսյանին, Տիգրան Վիրաբյանին և Սերգեյ Հարությունյանին: Ինչպեսև գրել էինք՝ առաջին տեղակալի թեկնածուն Հրաչյա Սարգսյանն է։ Նա կառավարման մասնագետ է, «Արդշինբանկ» ՓԲԸ սպառողական և հիպոթեքային վարկավորման, ռիսկերի կառավարման բաժնի պետը։
Գրել էինք նաև Հայկ Սարգսյանի մասին՝ մասնագիտությամբ տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի դասախոս։ 2006-2018 թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկողության բաժնի ղեկավար։
Մյուս 2 փոխքաղաքապետները, պարզվեց, քաղաքապետի հարազատ միջավայրից են՝ շոու բիզնեսից։ «Տրիադա» ստուդիայի փոխտնօրեն Սերգեյ Հարությունյանը, որը բազմաթիվ ֆիլմերի, հոլովակների պրոդյուսեր է, Հայկ Մարությանի «Kargin studio»-ի նկարահանած «Սիրո գործակից» և «Սուպեր մամա 2» ֆիլմի պրոդյուսերն է։ Նախկին իշխանությունները նրան հաճախ էին պատվերներ իջեցնում։
Չորրորդն էլ Տիգրան Վիրաբյանն է՝ Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենը։ Ասում են՝ կազմակերպչական ունակություններով օժտված անձնավորություն է։ Նրա օրոք թատրոնը կենդանացել է, որոշ ներկայացումների ժամանակ նույնիսկ անշլագ է լինում»:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...