13:27 27.10.2018
Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց.
«Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»:
Հարցին՝ արդյո՞ք Զինյալ խմբի գործով դատապարտվածները համաներմամբ չեն կարող ազատ արձակվել, Փաշինյանը դժվարացավ պատասխանել, նշեց, որ այդտեղ մոտեցման ու գնահատականի հարց կա, սակայն կարծում է, որ մարդ սպանած որևէ մարդ ՀՀ-ում երբևէ պետք է համաներման չենթարկվի:
«Ես ուզում եմ պայմանավորվենք, որ ՀՀ-ում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Իմ դիրքորոշումը հստակ է, ինչպես եղել է երկու տարի առաջ, նույնը հիմա է. բռնության գործադրումը քաղաքականության մեջ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության, ամենակոշտ, ընդ որում, այս խնդրի հետապնդումը սկսվելու է հայտարարությունների մակարդակից, նախապատրաստության մակարդակով:
Մենք պետք է թույլ չտանք, որ որևէ բան հասնի իրագործման մակարդակի: Քանի ես ՀՀ վարչապետ եմ, բռնության գործադրման որևէ փորձ քաղաքական պրոցեսների մեջ արժանանալու է շատ ավելի կոշտ հակազդեցության, քան որևէ մեկը կարող է պատկերացնել»,- ասաց նա` հավելելով, որ դա լինելու է օրենքի սահմաններում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը11:20 23.06.2025
ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման համակարգում բարելավումներ իրականացնելու անհրաժեշտությունըՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի մասնակցությամբ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ տեղի է ունեցել «Ճանապարհային ակտիվների կառավարման համար ճանապարհների պահպանման կատարողականի վրա հիմնված պայմանագրային մեթոդի կիրառումը» թեմայով աշխատաժողով, որին մասնացել են նախարարության Ճանապարհային ոլորտի քաղաքականության և Գնումների համակարգման և կազմատնտեսական վարչությունների, ՀՀ ֆինանսների նախարարության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ինչպես նաև բանկի ներկայացուցիչները։ Նախարարի տեղակալը […] ...
11:12 23.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...
11:07 23.06.2025
«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...
11:00 23.06.2025
Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:52 23.06.2025
Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվելՄայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...
10:30 23.06.2025
Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներովԻսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...