11:17 29.10.2018
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է Ս. Փարաջանովի թանգարանում տեղի ունեցած «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում հանրության ուշադրությունն է հրավիրվել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման հարցերին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառումը կազմակերպերլ է Դի-Վի-Վի Ինթերյնեյշնալի հայաստանյան գրասենյակը «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին ազատազրկման վայրերում գտնվող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությանը նվիրված նախաձեռնության համար և նշել, որ բանտային կրթության արդյունավետ գործող համակարգերի և ծրագրերի առկայության դեպքում դրական ազդեցությունը տեսանելի կլինի ամբողջ հասարակության համար: Փոխնախարարի խոսքով, վերջին շրջանում Կառավարությունը քրեական արդարադատության և քրեական պատիժների ոլորտում մեծածավալ բարեփոխումներ է իրականացնում: «Քրեակատարողական հիմնարկներում արմատական փոփոխություններ են իրականացվում: Գործարկվել են նոր Սահմանադրության կարգավորումներին համապատասխան գործող ներման, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգերը: Միևնույն ժամանակ, վերականգնողական արդարադատություն սկզբունքների և մեխանիզմների ներդրումը քրեական արդարադատության ոլորտում պահանջում է ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, հոգեբանական, կրթական լուծումներ և կառուցակարգեր»,- ասել է Սուրեն Քրմոյանը: Նա ընդգծել է, որ այդ խրախուսական ինստիտուտների կիրառումը քրեական արդարադատության ոլորտում արդյունավետ կլինի այն դեպքում, երբ դրանց կիրառմամբ ազատ արձակված անձինք պատիժը կրելու ընթացքում կրթական և վերսոցիալականացման գործընթացներին մասնակից կլինեն. արդյունքում կնվազեցվի վերջիններիս հասարակական վտանգավորությունը:
Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ կրթության իրավունքի և, ընդհանրապես, ստեղծագործական գործունեության ապահովումը հիմնաքարային նշանակություն ունեն հանցագործությունների կանխարգելման, ազատվելուց հետո այդ անձանց վերաինտեգրման առումով: «Ուրախալի է, որ հանրության կողմից այս աշխատանքների կարևորությունն օր օրի առավել գիտակցվում է և վստահ եմ, որ այս միջոցառումն էլ իր դերն ու նշանակությունն է ունենալու խնդրի լուսաբանման և նոր հնարավորությունների ստեղծման առումով»,- նշել է արդարադատության նախարարի տեղակալը:
Հանդիպմանը ներկա Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը ևս կարևորել է մարդու շարունակական կրթության իրավունքը, շփումը արվեստի և մշակույթի հետ ու նշել, որ կրթություն ստանալու իրավունքը չի կարող սահմանափակվել բանտի ներսում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ծրագրի համակարգող Գայանե Հովակիմյանը, այլք:
Միջոցառման շրջանակում անդրադարձ է եղել նաև Սերգեյ Փարաջանովի բանտային շրջանի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև ներկայացվել են տարբեր ժամանակաշրջանների հայ և օտարերկրացի հայտնի ստեղծագործողների բանտային գործերը՝ բացիկների և պաստառի միջոցով:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...