Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ կանցկացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+30.09 oC

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ընտրություններ կանցկացվեն

09:21 15.05.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Շիրակի պետական համալսարանում։ Նորանշանակ նախարարը ծանոթանում է բուհում տիրող իրավիճակին։

Հիշեցնենք՝ դասախոսների և ուսանողների մի մասը պահանջում է ռեկտորի հրաժարականը։ Իսկ հիմքում նախկին երկու դասախոսների կողմից բարձրաձայնված խախտումներն են։ Երեկ հրաժարական էր ներկայացրել բուհի կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը։ Նա առաջարկել է ռեկտորի նոր ընտրություններ անցկացնել։  

Բուհի կոլեկտիվի հետ 15 րոպե տևած հանդիպումից հետո ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանր հայտարարել է, որ ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն, կձևավորվի կառավարման նոր խորհուրդ։ Ռեկտոր Սահակ Մինասյանը հայտնել է, որ ինքը փոխզիջման է գնում, որ ժողովրդավար կառավարման խորհուրդ ընտրվի։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պրոռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Արայիկ Հարությունյանն առաջարկել է վերանայել աշխատանքից հեռացված դասախոսների աշխատանքի վերականգնման հնարավորությունները։

 




Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

23:34 27.04.2024

«Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով տեղի է ունեցել աշխատարան

«Ռեստարտ Իջևան» գիտակրթական-հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր աշխատարան «Ակադեմիական քաղաք․ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների տեսլականը» խորագրով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Աշխատարանին որպես բանախոսներ՝ հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ […] ...

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

18:37 26.04.2024

«Մեր նպատակն է լսելի դարձնել ուսուցչի ձայնը». Արաքսիա Սվաջյան

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը […] ...

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

18:30 26.04.2024

Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Մասիսի թիվ 5 ավագ դպրոցում ներկա է եղել «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլի մեկնարկին: Առաջին անգամ անցկացվող համաժողովն այսօր մեկնարկել է ՀՀ 46 մենթոր դպրոցներում՝ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Վերջինիս մասնակցել է ՀՀ բոլոր մարզերի 700 ուսուցիչ, որոնք ներկայացրել […] ...

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

17:50 26.04.2024

Հերթական հաջողությունը` քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի […] ...

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

17:06 26.04.2024

Փոփոխություններ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգում

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացա­հայտման և ուղղորդման կարգում»: Փոփոխության նպատակն է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալը, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետության բարձրացումը: Ըստ այդմ՝ նշված երեխաների տվյալները էլեկտրոնային եղանակով հասանելի կդառնան երեխայի բնակության վայրի Խնամակալության և հոգաբարձության մարմնին […] ...

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

11:21 26.04.2024

Ճապոնիայի տրամադրած կրթաթոշակներ՝ հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով

Գիտության խթանման հարցերով ճապոնական ընկերակցության (Japan Society for the Promotion of Science) կողմից ամենամյա պարբերականությամբ իրականացվում են հետազոտական ծրագրեր: Ճապոնական կողմը հայտարարել է 2024 թ. կրթաթոշակների տրամադրման գործընթացի մասին: Վերոնշյալ կրթաթոշակների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով: ...

BACK_TO_TOP