20:20 29.10.2018
1988 թվականի դեկտեմբերի 7-ը վերհիշում են Լենինականի թիվ 23 միջնակարգ դպրոցի 4-րդ Դ դասարանի աշակերտները: «Դասամատյան 4-րդ «Դ» դասարան». համադասարանցիներն այս վերնագրով գիրք են հրատարակել։ Տեքստերի հեղինակներն իրենք են՝ այդ օրվա ապրումների պատմություններով։ 10 տարեկան դպրոցականներն արդեն 40 տարեկան են՝ ընտանիքներ կազմած, մեծ մասն այս քաղաքից հեռացած: Բայց նրանց շարունակում է միավորել մեկ բան՝ 88-ի օրերն ու 4-րդ «Դ» դասարանը։ Ընդհանուր անցյալ ունեն, որը երբեք չի մոռացվի։ Իսկ գիրքը համադասարանցիները նվիրում են իրենց առաջին ուսուցչուհու՝ Սիրան Ամիրյանի հիշատակին։ Գրքի շնորհանդեսին ներկա էին նրանց դասավանդած ուսուցիչները:
4-րդի «Դ» դասարանցիներին 30 տարի անց համախմբելու նախաձեռնությունը դասընկերուհի Դիանա Մկրտչյանինն է։ Նա 10 տարի է՝ Ֆրանսիայում է բնակվում, կինոռեժիսոր և սցենարիստ է: Դիանան սոցկայքում խումբ է ստեղծել ու հավաքել համադասարանցիների դեկտեմբերի 7-ի հիշողությունները, որ ստեղծի այդ օրերի ժամանակագրություն։ Դասընկերների արձագանքը չի ուշացել, թեկուզ մեծ մասն արտերկրում է բնակվում, բայց համախմբվել են Դիանայի նախաձեռնության շուրջ։ Դիանային հաջողվել էր մեծ դասարանից միայն 20 դասընկերների պատմություններ ստանալ, որոնք տեղ են գտել գրքում, որի հրատարակմանն աջակցել է համադասարանցիներից Արմեն Ղահրամանյանը: Դեկտեմբերի 7-ի օրվա հիշողությունները սկսվում են նրանից՝ այդ օրը դասարանով մասնակցելու էին Արմենի ծննդյան միջոցառմանը: Ինչպես նա է գրել, դասի ժամանակ անհանգիստ նայում էր ժամացույցին, ամեն րոպեն ժամ էր թվում։ Հիշում է, որ ձեռքի ժամացույցը ցույց էր տալիս 11 անց 40 րոպե։ 5 րոպեից պետք է երկար սպասված զանգը հնչեր։
Իսկ զանգն այդպես էլ չհնչեց, սկսվեցին ցնցումները, ու դպրոցի շենքի ճակատային մի պատը փլվեց։ Բարեբախտաբար, զոհեր չեղան, ու թե ինչ եղավ հետո, 30 տարի անց միայն իմացան՝ միմյանց տեքստերը կարդալով։ Նրանք գրել էին ամեն ինչի մասին․ կորցրած հարազատներին փոխարինող բարեկամների, դեկտեմբերյան գիշերները դրսում անցկացնողների, նաև Լենինականի երեխաներին տաք ճաշ պատրաստողների մասին։ Լիլիթ Արզումանյանն է հիշում, որ թարմ վրացական պուրին այդ օրերին իրենց հասցրել էին Ջավախքի հայերը, որովհետև Երևան-Լենինական ճանապարհին կիլոմետրերով ձգվող խցանումների պատճառով նույնիսկ օգնությունը հնարավոր չէր տեղ հասցնել։ Իսկ ամենահուզիչը Ռոզա Բարակյանի պատմությունն էր։ Նա երկրաշարժի ժամանակ տանն է եղել, մնացել է 9 հարկանի շենքի փլատակների տակ։
Ասում է՝ իրեն գտել են 3-րդ օրը՝ դեկտեմբերի 9-ին։ Ու մինչև հիմա նա տարվա մեջ 2-րդ ծնունդ է նշում։ Ռոզան պատմում է, որ այդ ժամանակ իրեն փրկել են ջավախքցի 6 եղբայրներ, որոնք աշխատում էին Լենինականի փլատակների վրա ու թույլ չեն տվել, որ վիրաբույժները նրա ոտքն անդամահատեն: Ռոզային փրկող 6 եղբայրներից այժմ կենդանի է միայն 1-ը՝ Խաչատուրը, որի հետ Ռոզայի ընտանքիը շատ է մտերմացել։ Ռոզան հիմա Երևանում է ապրում, բժիշկ-օնկոլոգ է: Այս պատմությունն իր բոլոր հիվանդներն էլ գիտեն: Նա առանձնաահտուկ վերաբերմունք ունի ջավախքցիների նկատմամբ:
Համադասարանցիների տեքստերում, ըստ գրքի հեղինակի, մի սերնդի պատմություն է, որի մանկությունն ընդհատվեց ոչ միայն երկրաշարժով:
«Մենք մնացել ենք Լենինականում, ու սկսվեց վառարանը, ածուխը, սառը ձեռքերը, տնից 3 կմ հեռու դպրոցը, սև՝ ոչ ուտելու հացը, խանութների դատարկ ցուցափեղկերը, բայց ո՛չ ես, ո՛չ էլ քույրս, չզղջացինք, որ Մոսկվայում չէինք մնացել ու վերադարձել էինք տուն»,- պատմում է Դիանա Մկրտչյանը։
Գրքի հրապարակման ամբողջ աշխատանքը 2 տարի է տևել՝ կարդալով այնտեղ գրված պատմությունները, համադասարանցիներն ասում են, որ ամեն մեկը կարողացել է իր մեջ պահպանել 10 տարեկան այն երեխային, որի մանկությունն ընդհատվեց անկախ իր կամքից։ Դիանա Մկրտչյանը նպատակ ունի այս գրքի հիման վրա մի օր վավերագրական ֆիլմ նկարահանել։ Ի սկզբանե այս մտահղացումն է ունեցել։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...