Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

18:30 29.10.2018

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ներկայացուցիչներին, տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Հանդիպման առանցքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Համաշխարհային բանկի միջև մինչ 2019 թվականի հուլիսը նախարարությանը ենթակա ոլորտների հնարավոր ներգրավվածության, երկրում զբաղվածության, ինչպես նաև սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման  հիմնահարցերի քննարկումն էր։

Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության և աշխատատեղերի թիմի ղեկավար Մադալենա Հոնորատին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ ներկայիս և հետագա համատեղ ծրագրերում դրական արդյունքների հասնելն առաջին հերթին կախված է երկկողմ փոխգործակցության արդյունավետությունից։

«Սոցիալական պաշտպանության ոլորտի ամբողջական կայացումը հնարավոր է միմիայն համատեղ ջանքերի, փորձի փոխանակման և սոցիալական աշխատողների ինստիտուտի զարգացման շնորհիվ։ Կարծում եմ, որ այս ինստիտուտի կայացումը հասարակության և պատասխանատու մարմինների միջև կդառնա այն օղակներից մեկը, որն առավել քան պարզ կներկայացնի խոցելի խմբերի կարգավիճակը, կպարզի, թե այդ խմբերն իրականում ինչ ծառայությունների կարիք ունեն, որպեսզի ամբողջապես ադապտացվեն կյանքին»,- նշել է Մադալենա Հոնորատին։

Նա նշել է, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել սոցիալական աշխատողների վերապատրաստմանը, ոլորտում առկա խնդիրների քարտեզագրմանը, ինչպես նաև փոխանցել ոլորտում գործող և հաջողված փորձի տարբերակները։

Նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը, շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, շեշտել է, որ նշված ծրագրերի իրականացումը ևս մեկ անգամ կփաստի կողմերի միջև համագործակցության և փոխվստահության կայացած լինելու մասին։

«Հույս ունեմ, որ Համաշխարհային բանկի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև համագործակցությունը բարձր մակարդակով կշարունակվի նաև այս ոլորտում։ Մեզ համար կարևոր է, որպեսզի մեր համագործակցության արդյունքում նույնպես մարդկանց կյանքի որակի մակարդակի բարձրացում տեղի ունենա։ Եվ ես համաձայն եմ Ձեզ հետ․ երկկողմ փոխգործակցությունը միմիայն խթան կհանդիսանա տվյալ նպատակի կայացմանը»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Ներկաները քննարկել են նաև երկրում զբաղվածության, աշխատանքային քաղաքականության, ինչպես նաև աշխատատեղեր ստեղծելու խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված համատեղ հնարավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

12:40 16.06.2025

Դիլիջանում մոպեդ գողացած երիտասարդը հայտնաբերվել է․ գողոնը՝ ևս

Հունիսի 11-ին Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդ հաղորդում է ներկայացրել, որ 2024 թվականի հոկտեմբերին Դիլիջան համայնքի Թբիլիսյան խճուղում գողացել են «Հոնդա» մակնիշի իր մոպեդը։ Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, հունիսի 12-ին պարզել են, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդի։ Նա ոստիկանություն խոստովանել է արարքը և ներկայացրել մոպեդը։ Երիտասարդը, գողոնը և կազմված […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

12:23 16.06.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց․ նա տեղափոպվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սարիթաղում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում հաշվառված 35-ամյա մի տղամարդ: Նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ գողության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: 35-ամյա տղամարդը ներկայացվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ...

Պլանային ջրանջատում Գյումրիում

11:41 16.06.2025

Պլանային ջրանջատում Գյումրիում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

11:20 16.06.2025

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումը

Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

11:07 16.06.2025

Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ Փեզեշքիան

Իրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել  հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

10:55 16.06.2025

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարան

Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...

BACK_TO_TOP