13:44 30.10.2018
SHANTNEWS.am-ն արդեն հաղորդել է, որ այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում դարձյալ հանդիպել են «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ու խնդրի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչները: Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ասել է, որ արդեն հստակ երկու առաջարկ կա:
«Սա հերթական քննարկումներից մեկն էր, որի ժամանակ պարտավորվել էինք ներկայացնել մեր նախաձեռնության առաջարկությունը: Մեր առաջարկը մի փոքր լրացումն էր, ավելին էր, քան ՊԵԿ-ի առաջարկը: ՊԵԿ-ն առաջարկում էր թույլատրել այդ մեքենաները ներմուծել Հայաստանում ղեկը տեղափոխելու պայմանով:
Մենք առաջարկեցինք կառավարության մի երկու որոշման մեջ իրականացնել փոփոխություն, ըստ որի՝ հնարավորություն կլինի վերասարքավորումն իրականացնել ոչ միայն դեպի ձախ, այլ նաև դեպի աջ: Խնդիրն այն է, որ իսկապես կան մարդիկ, որոնք մեքենան ձեռք են բերել զուտ ղեկը աջ լինելու համար, աջ ղեկով վարելու համար»,- հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում ասել է «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանը:
Միսակյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե ինչու են ներկրողները շրջանցել հոկտեմբերի 1-ից գործող օրենքն ու ղեկը աջ շուրջ 3000 ավտոմեքենայի պատվեր կատարել:
«Մարդիկ տեղյակ չեն եղել, որ հոկտեմբերի 1-ից հետո արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Այն ժամանակ, երբ օրենքն ընդունվում էր, նախնական տարբերակում օրենքի արգելքը եղել է ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը: Հետո ԱԺ-ում, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վերջնական տեքստում արդեն բացակայում էր էդ ժամանակահատվածի սահմանափակումը, և այդ օրերին սկսվել էին որոշակի հեղափոխական գործընթացներ մեր երկրում, օրենքի իրազեկումը շատ ցածր մակարդակի վրա էր»,- պարզաբանել է Միսակյանը:
Ըստ Միսակյանի՝ առնվազն 4 տարի հասարակության մեջ ինֆորմացիոն արտահոսք է եղել, որ արգելվում է աջ ղեկով մեքենաների ներկրումը, բայց դա չի եղել: Մարդիկ մտածել են, որ այս պարագայում էլ գործ ունեն նման երևույթի հետ:
«Ըստ էության, 2020 թվականից ՀՀ-ի համար ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ կանոնակարգերով նախատեսված որոշակի սահմանափակումներ, այլ դրույթներ, որով աջ ղեկ մեքենա գնելը և ներմուծելը կդառնա ոչ շահութաբեր»,- հավելել է Միսակյանը:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը23:59 22.06.2025
ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվելՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...
23:44 22.06.2025
«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգովԱնգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...
23:29 22.06.2025
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնըՀունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...
23:20 22.06.2025
ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...
22:58 22.06.2025
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...
22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...