13:12 01.11.2018
«Հայկ Կոնջորյանի հայտարարության տեքստը մեզ ծանոթ չէր, բայց այն, որ պետք է աներ հայտարարություն, անակնկալ չէր, որովհետև դրա նախորդ օրը մենք խորհրդում քննարկել ենք: Ավելին, նա մեզ ասել էր, որ մոտավորապես 5 ամիս նման մտորումներ ունի: Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է և, բնականաբար, կուսակցությունում դա միանշանակ չի ընկալվել՝ բացասական է շատ ընկալվել, բայց որոշումը որոշում է, և մենք Հայկին մաղթում ենք հաջողություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայկ Կոնջորյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարությանը, ասել է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նաև շեշտել է, որ որևէ մեկին որևէ կուսակցությունում ոչ ոք չի կարող «զոռով» պահել:
«Այսինքն, եթե մարդ չի տեսնում կուսակցության ապագան, չի տեսնում այն, ինչ տեսնում են մյուս բոլոր կուսակցականները, ապա մարդը կարող է դուրս գալ այդ կուսակցությունից: Եթե ինչ-որ մեկը նման կերպ կմտածի, ապա թող էլի դուրս գա կուսակցությունից, խնդիր չկա: «Լուսավոր Հայաստան»-ում դուռը չեն փակել և զոռով պահել»,- ասել է Էդմոն Մարուքյանը:
Մարուքյանը նաև հավելել է, որ կուսակցությունը այժմ պատրաստվում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, գիշեր-ցերեկ օպերատիվ աշխատանքների մեջ է:
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...