Դատավորներին զենք ու պաշտպանության հատուկ միջոցներ կտրամադրվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Դատավորներին զենք ու պաշտպանության հատուկ միջոցներ կտրամադրվեն

14:40 01.11.2018

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 1-ի նիստում հավանություն տվեց «Դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու» հարցին: Նշենք, որ հարցը չզեկուցվողների թվում էր:

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշեց.

1. Սահմանել դատավորներին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը:

2. Ոստիկանության պետին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները:

Դատավորին հաշվեցուցակային զենք, այդ թվում՝ փամփուշտներ, և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի պաշտոնավարման ժամանակահատվածի համար ինքնապաշտպանության նպատակով:

2. Դատավորին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են ոստիկանության կողմից:

3. Դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձևը, մոդելը, փամփուշտների քանակը և պաշտպանության հատուկ միջոցների տեսակները սահմանում է ոստիկանությունը:

4. Դատավորին տրամադրվող հաշվեցուցակային զենքի հետ միասին տրվում են զենքը կրելու համար նախատեսված համապատասխան հարմարանքներ, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

5. Դատավորին հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրվում են դատավորի՝ Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումի հիման վրա, որին կցվում է զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանք:

6. Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է ոստիկանությունը:

7. Դատական դեպարտամենտը դատավորի՝ հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու դիմումը, նրան նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի պատճենը և զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցում ստացած լինելու վերաբերյալ տեղեկանքը դատավորի դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն:

8. Ոստիկանությունը դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում դատավորին տրամադրում է հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներ՝ այդ մասին տեղեկացնելով Բարձրագույն դատական խորհրդին:

9. Հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը ստանում է անձամբ, որի վերաբերյալ կնքվում է հանձնման-ընդունման ակտ:

10. Հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները գործադրելու, ինչպես նաև դրանք կորցնելու կամ դրանց փչանալու դեպքում դատավորն անհապաղ տեղեկացնում է ոստիկանությանը:

11. Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում Դատական դեպարտամենտն այդ մասին 3-օրյա ժամկետում տեղեկացնում է ոստիկանությանը:

12. Դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է ոստիկանություն:

13. Պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ցանկության դեպքում դատավորը դիմում է ներկայացնում Բարձրագույն դատական խորհրդին: Դատական դեպարտամենտը դատավորի՝ հաշվեցուցակային զենք և պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու դիմումը մեկշաբաթյա ժամկետում փոխանցում է ոստիկանություն: Ոստիկանությունն ապահովում է հաշվեցուցակային զենքի և պաշտպանության հատուկ միջոցների վերադարձը, որի վերաբերյալ կնքում է հանձնման-ընդունման ակտ և տեղեկացնում Բարձրագույն դատական խորհրդին:

14. Սույն որոշման 12-րդ կետում նախատեսված ժամկետում հաշվեցուցակային զենքը և պաշտպանության հատուկ միջոցները ոստիկանություն չհանձնվելու դեպքում դրանց վերադարձն ապահովում է ոստիկանությունը, որի վերաբերյալ կազմված արձանագրության մեկ օրինակը ոստիկանությունը փոխանցում է Բարձրագույն դատական խորհուրդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

15:40 04.07.2025

Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվի

Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

15:31 04.07.2025

39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանություն

Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

15:23 04.07.2025

ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններից

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP