18:25 18.05.2018
Հայաստանի քաղաքական ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումն ու տնտեսական հաստատությունների, ինչպես օրինակ, Կենտրոնական բանկի շարունակական գործունեությունը նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա: Այս մասին նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության տարածած հաղորդագրությունում:
«Անցումային շրջանում տնտեսական ճեղքը, ինչպես ներկայացվում է, եղել է նվազագույն: Ֆինանսական հատվածում չի նկատվել ապակայունացնող ճնշում բանկային լիկվիդայնության կամ ավանդների վրա, իսկ միջազգային պահուստները շարունակում են մնալ խելամիտ մակարդակներում: Հումքային ապրանքների գների տեսանկյունից արտաքին բարենպաստ միջավայրը, արտահանման պահանջարկն ու դրամական փոխանցումների շարունակական աճը նվազեցրել են տնտեսության համար ակնկալվող ռիսկերը: ՀՆԱ իրական աճը 2017-ին կազմել է 7.5 տոկոս, տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է 10.6 տոկոսի 2018-ի առաջին եռամսյակում»,-ասված է գործակալության հաղորդագրությունում:
Գործակալությունում անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությանը, որը ծրագիրը պետք է ներկայացնի մինչև հունիսի առաջին կեսը, նշելով, որ այն ներառում է փորձառու տեխնոկրատների և մասնավոր հատվածի մասնագետների: Նրանց կարծիքով՝ որոշ գործոններ վկայում են մակրոտնտեսական և ֆինանսական կայունության, ինչպես նաև ֆիսկալ հաշիվների պահպանության մասին: Օրինակ է բերվել Կենտրոնական բանկը, որն անկախության բարձր մակարդակ ունի, ինչպես նաև ֆինանսների նախարարի պաշտոնում նախկին նախարարի տեղակալի նշանակումը, ով բնորոշվում է որպես տեխնոկրատ: «Աճին ուղղված բարեփոխումների որոշ նախաձեռնություններ, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանն ու գործարար միջավայրի բարելավմանը, կարող են անգամ համընկնել նախորդ կառավարության նախաձեռնությունների հետ»,- ասված է Fitch-ի կայքում:
Նշվում է նաև , որ Հայաստանում առկա է ներքին քաղաքական անորոշություն՝ կապված խորհրդարանական մեծամասնության և ձևավորված կառավարության ու վարչապետի քաղաքական տարբեր ճամբարների պատկանելիության հետ: Հարց է բարձրացվում այն մասին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի կառուցել և պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ չկորցնելով իր աջակիցներին՝ կոռուպցիայի կրճատման և սոցիալական արդարության հաստատման ճանապարհին:
Fitch-ը չի ակնկալում, որ առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կկարգավորվի և հակամարտության սրումը դեռևս հավանական է համարում:
«Հայաստանի աճի հեռանկարն ու հարկաբյուջետային կոնսոլիդացիայի գործընթացը, որոնք նպաստել էին դեկտեմբերին երկրին դրական հեռանկարով B+ վարկանիշի շնորհմանը, շարունակում են կարեւոր գործոն հանդիսանալ մեր գնահատականների համար»,-ասված է գործակալություն հաղորդագրությունում:
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...