22:13 01.11.2018
Ազգային Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով հայտարարեց, որ այսօր շատ կարևոր պատմական օր էր: Հեղափոխության օրերին շատ կարևոր որոշում էր կայացվել, որ ԱԺ-ն լուծարվի։
«Շնորհավորում եմ, որ առաջին անգամ Հայաստանում ձևավորվելու է ազատ, արդար ընտրության արդյունքում խորհրդարան, որը ձևավորելու է կառավարություն, որից հետո շատ կարևոր որոշումներ են կայացվելու։
Մի քանի հայտարարություն պետք է անեմ։ Համաներման մասին օրենքի նախագիծն ընդունվեց, ապօրինի ազատազրկվածներն ազատ արձակման հնարավորություն կստանան, շատ ուրախ եմ Շանթ Հարությունյանի համար:
Հաջորդը, արդեն 10-11 տարի անցավ այն օրից, երբ ես անդամագրվեցի «Ժառանգություն» կուսակցությանը: Բանակից հետո իրավաբանական կրթություն ստացա, բայց փաստաբան չդարձա։
Հանդիպեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Նրա շնորհիվ հասկացա, որ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված հայրենիքը: Հասկացա, որ պետք է մտնեմ քաղաքականություն ու ակտիվ գործունեություն ծավալեմ։ 2007 թվականից ի վեր «Ժառանգություն»-ն ինձ համար եղել է քաղաքական դպրոց, ես իմ կուսակից ընկերների հետ եղել եմ գրեթե բոլոր միջոցառումներին։ Կարող եմ հպարտանալ, որ նման պայքարող ընկերներ եմ ունեցել:
Կարող եմ այսօր շնորհակալություն հայտնել անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանին և իմ մյուս կուսակից ընկերներին: Ես օրեր առաջ դուրս եմ եկել «Ժառանգություն» կուսակցության շարքերից: Բացատրեմ ինչու՝ արդեն ամիսներ շարունակ իմ մասնակցությունը «Ժառանգության»-ը արհեստական էր․ կուսակցության քաղաքական որոշումներին ես չեմ մասնակցել, որոշ որոշումների հետ համամիտ չեմ եղել և դրա մասին ասել եմ Րաֆֆի Հովհաննիսյանին։ Անիմաստ է լինել մի կուսակցության անդամ, բայց որոշումներ կայացնել այլ քաղաքական թիմում»:
Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ անդամագրվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այդ մասին խոսել է նաև վարչապետի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...