12:54 02.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ խարդախության 23, անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի և կաշառակերության 5-ական, անձի առևանգման ու շորթման 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծիքի, հողը փչացնելու, սպանության սպառնալիքի և պետական սահմանն ապօրինի հատելու 1-ական դեպքեր։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ հաշվետու շրջանում հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
17:47 02.07.2025
Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ: Ստանձնելով հանձնաժողովի նախագահի պաշտոնը՝ Սարգիս Խանդանյանը նշել է. «Այս բարդ ժամանակներում մեր հանձնաժողովի առաքելությունն ավելի հրատապ է, քան երբեւէ: ԵԱՀԿ տարածաշրջանը բախվում է […] ...
17:41 02.07.2025
Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու․ Յամալ«Բարսելոնայի» ֆուտբոլիստները, որոնք մասնակցել են թիմի նոր մարզաշապիկի ներկայացմանը, պատասխանել են լրագրողների հարցերին: Թիմի երիտասարդ աստղ Լամին Յամալն էլ հանդես է եկել հետաքրքիր հայտարարություններով: «5 տարի հետո ես ընդամենը 22 տարեկան եմ լինելու: Բոլորդ պատրաստվե՛ք. ես անկառավարելի եմ լինելու», – Յամալի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» կայքը: Ըստ իսպանական մամուլի՝ Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու […] ...
17:36 02.07.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագծինԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 2-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որեւէ բովանդակային փոփոխություն չի կատարվել: Օրենսդրական նախաձեռնությամբ կհստակեցվեն […] ...
17:30 02.07.2025
Ո՞ր մարզերում է սպասվում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀիդրոմետ ծառայությունը հայտարարություն է տարածել, որ Արարատի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. այս և այլ մարզերում ի՞նչ հնարավոր ռիսկեր կան: Թեմայի վերաբերյալ մանրամասներ են ներկայացվել այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում: Ավելին՝ տեսանյութում: ...
17:25 02.07.2025
Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի․ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է քոլեջների և ուսումնարանների տնօրենների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա ամփոփման և առաջիկա ընդունելությանը վերաբերող հարցերը: «Ունեցել ենք բարեհաջող ուսումնական տարի, որակավորման քննությունների շրջանն ամփոփման փուլում է, և առջևում ընդունելության փուլն է։ Նախորդ տարվա ցուցանիշներով հիմնական դպրոցի շրջանավարտների յուրաքանչյուր երրորդը դիմել էր ՄԿՈՒ […] ...
17:20 02.07.2025
40-ամյա տղամարդն ապօրինի հրազենը հանձնել է ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդը բաժին է ներկայացրել «ՄՌ-155» տիպի որսորդական հրազեն: ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...