18:15 02.11.2018
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը նոյեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հավանականությանը:
«Գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել, կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք, և կան մարդիկ, որ գտնում են` մասնակցել չարժե տարբեր պատճառներով` սկսած ակնկալիքներից, որ այս գալիք ԱԺ-ն էլ ակնհայտորեն, ըստ այդ մարդկանց, ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով, որ եթե չենք հաղթելու, ինչու ենք մասնակցում»,- ասաց նա:
Աշոտյանը հայտնեց, որ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության հարցում որոշակիություն կլինի, երբ կուսակցության ղեկավար մարմինն այդ որոշումը կընդունի, ապա հայտնեց, որ իրենք դրան զուգահեռ ապրում են մի ռեժիմում, երբ կուսակցական գրասենյակի աշխատանքները եռում են առավոտից երեկո, աշխատում են այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու են ընտրություններին:
ՀՀԿ համաժողովը, ըստ պատգամավորի, կլինի հաջորդ շաբաթվա վերջում, ըստ ամենայնի, նոյեմբերի 11-ին: Աշոտյանը նշեց.
«Երբ բողոքում ու քննադատում էինք վարչապետի միանձնյա որոշումը` առաջ բերելու խորհրդարանական ընտրությունները, դրա հիմքում կապրիզ չէր, ի տարբերություն այդ որոշման, այլ բացառապես կուսակցություններին նախապատրաստվելու բավարար ժամանակ տալու պահանջ` ընտրությունների նախաշեմին, դրա մեջ մտնում էր նաև կուսակցության համագումար կազմակերպելու մեր ցանկությունը, այս մասին ես երեկ որպես օրինակ ասել եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահին»:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ իրենց ուժի ուղերձները, մեսիջները, անցյալի վերագնահատման, ներկայիս դերի գնահատման ու ապագայի տեսլականի հետ կապված խնդիրները կհստակեցնեն: Նա նշեց, որ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի՝ իրենց հնարավոր մասնակցության դեպքում նախընտրական ցուցակը գլխավորելու որոշում չկա, սակայն նա համաժողովին մասնակցելու է: Կուսակցության նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին Աշոտյանն ասաց.
«Նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ այս քննարկումները բացառապես բովանդակային են, ինքը վերջնական որոշում չի ասել, կուսակցությունը վերջնական որոշում չունի: Շտապեցնել պետք չէ: ՀՀԿ-ն ազգային կուսակցություն է արժեհամակարգային տեսանկյունից, դա կարևոր է, դա կարևոր է դառնում այն ժամանակ, երբ ազգային արժեքներին վտանգ է սպառնում»:
Աշոտյանի խոսքերով` այժմ ազգային արժեքները պահպանող ավանդական երկու կուսակցություն է աշխատում՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն: Ընտրություններին մասնակցելու դեպքում ՀՀԿ-ն ունենալու է ընդդիմադիր կեցվածք: Պատգամավորը հիշեցրեց` նախորդ վեց ամիսների ընթացքում ՀՀԿ-ն իրեն դրսևորել է որպես ռադիկալ ընդդիմություն, բացի այդ, իրենք գնում են որոշակիորեն վերանայված, ընդունում բացթողումները, ունեն ժամանակ և կամք այդ ամենը վերագնահատելու համար:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...