Հայաստան-ԵՄ համաձայնագրով արտոնություններ կսահմանվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+10.09 oC

Հայաստան-ԵՄ համաձայնագրով արտոնություններ կսահմանվեն

18:23 17.10.2017

Եվրամիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի ստորագրումից չի բխում, որ Մեծամորի ատոմակայանը փակվելու է: Ատոմակայանի հնարավոր փակման հարցն արդեն հասցրել է շահարկվել հայկական մեդիադաշտում: Այս և այլ խնդիրներին հայ փորձագետներն անդրադարձան համաձայնագրի էությունը ներկայացնելիս:

— Ոչ մի ժամկետ ֆիքսված չէ ատոմակայանի հետ կապված: Ատոմակայանի հետ կապված ասվում է՝ ատոմակայանը պետք է փակվի: Ես կարող եմ ավելին ասել՝ առանց բացառության, աշխարհի բոլոր ատոմակայաններն, ի վերջո, պետք է փակվեն: Բայց ոչ մի ժամկետ չի նշված, ուրեմն աշխատում է մեր ատոմակայանը, շատ լավ, շատ նորմալ, — կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Սրանով եվրոպական միությունը իր վրա է վերցնում ատոմակայանի փակման դեպքում պրոցեսի անվտանգությունն ապահովելու ֆինանսավորումը: Եվ սա մեկն է այն բազմաթիվ խնդիրներից, որոնք տեսական մարմնավորում են ստացել համաձայնագրում:

— Կարևորագույնը վիզաների հեշտացման խնդիրն է: Մեր մարդիկ կկարողանան առանց խոչընդոտի մեկնել Եվրոպա, վերադառնալ, ու ոչ մի անօրինական քայլերի չգնան, չփախչեն, չկորցնեն իրենց ինքնությունը, — նշում է Ստեփան Գրիգորյանը:

Համաձայնագիրը, ըստ փորձագետների, հիմք է, սկզբունքների հավաքածու է, որոնց հիման վրա պետք է իրականացվեն ոլորտային, այսպես ասած, նեղ մասնագիտական քննարկումներ ու բանակցություններ: Եվ եթե բուն համաձայնագրի մշակմանը հասարակությունը որևէ կերպ չէր մասնակցում, ապա այս ոլորտային քննարկումներին քաղաքացիների ձայնը նույնպես կարող է հաշվի առնվել:

— Մեր հասարակության հասարակ անդամներից հարցնենք, թե ինչ խնդիրներ են իրենց հուզում: Իհարկե ձեզ կասեն՝ արդարություն, կոռուպցիա, գողություն, մարդու իրավունք: Այսինքն այդ բոլոր հարցերը, որ մենք կփորձենք գտնել, արտացոլված են այստեղ,— կարծում է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Համաձայնագրում թեև ավելի քիչ, բայց անդրադարձ է կատարվում նաև տնտեսական համագործակցության հարցերին: Այստեղ հոդվածները ձևակերպված են այնպես, որ չհակասեն Հայաստանի եվրասիական պարտավորություններին:

— Համաձայնագիրը ներառում է մի շարք կարևոր կետեր, որոնք բացառում են, որ այս համաձայնագրի իրականացումը որևէ հակասությունների մեջ մտնի Հայաստանի պարտավորությունների կատարման հետ: Այսինքն, այն պարտավորությունը, որ Հայաստանը ունի Եվրասիական միության առջև, դրանք ամեն դեպքում առաջնային են մնում, — նշում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Սակայն Հայաստանի կողմից այս համաձայնագրով պարտավորությունները չկատարելու դեպքում եվրոպական կողմն էլ կարող է չեղարկել Հայաստանին տրվելիք որոշ արտոնություններ: Նույն ոճով Եվրամիությունը պայմանավորվել է Ուկրաինայի ու Վրաստանի հետ բանակցություններում: Հետևաբար, եթե բարեփոխումները ձևական լինեն, Եվրամիությունը կհրաժարվի համաձայնագրի որոշ դրույթների կատարումից:

—  Այդ բոլոր բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանին: Եվ նրանք նայում են կողքից և մտածում են՝ եթե ձեզ պետք չէ այս ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը թե՛ կոռուպցիայի, թե՛ դատական իշխանությունների հետ կապված, ինչու՞ մենք պետք է այդ խաղը խաղանք, — նշում է Հովհաննես Իգիթյանը:

Փորձագետների կարծիքով՝ պատահական չէր ո՛չ համաձայնագրի տեքստի հրապարակումը, ո՛չ էլ հրապարակման համար ընտրված ժամանակը: Դա հնարավորություն է տալիս խուսափել համաձայնագրի դրույթների ու Հայաստանի վերցրած պարտավորությունների վերաբերյալ խորհրդավոր քննարկումներից ու շահարկումներից:

— Հրապարակում ես ու դրանով ցույց ես տալիս այլ խաղացողներին, որ ահա՛ փատաթուղթը, եթե ունեք ասելիք, ասեք այսօ՛ր: Եթե օրինակ Ռուսաստանը ունի դիտողություններ, թող բաց ասի, այստեղ խնդիր չկա, — կարծում է Ստեփան Գրիգորյանը:

Համաձայնագրի ստորագրումը նախատեսված է նոյեմբերի 24-ին: Դրանից հետո սկսվելու է Եվրամիության երկրներում ու Հայաստանում դրա վավերացման գործընթացը: Բայց համաձայնագրի դրույթների իրականացումը կարող է սկսվել անմիջապես փաստաթղթի կնքումից հետո:

Պատրաստեց Գարիկ Հարությունյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP