12:05 05.11.2018
ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։ Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՊԵԿ աշխատակիցների ձեռնարկած միջոցառման արդյունքում, ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը, տեղյակ լինելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող մի ընկերության վերաբերյալ քրեական գործի մասին, իրեն ծանոթ՝ այդ ընկերության հաշվապահությունն իրականացնող գրասենյակի փոխտնօրեն Արտյոմ Գասպարյանին համոզել ու դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ կաշառքը հասցեատերերին հասնելու դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր։ Ստանալով Գասպարյանի համաձայնությունը՝ Պետրոսյանը 2018 թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5․000․000 դրամ։
Հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել Արտակ Պետրոսյանին, ինչը հանձնարարվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին։
Նոյեմբերի 1-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության և Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում, Արտակ Պետրոսյանը հայտնաբերվեց Հանրապետության հրապարակում և, կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն, ապա ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննական մարմին ներկայացվեց նաև Արտյոմ Գասպարյանը։
Հարուցված քրեական գործի քննության ընթացքում, Արտակ Պետրոսյանը կալանավորվել է՝ կաշառք տալու փորձին օժանդակելու և խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, իսկ Արտյոմ Գասպարյանը՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
17:54 30.06.2025
Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...
17:48 30.06.2025
Իրանը հայտարարել է, որ Իսրայելի հետ հակամարտության հետևանքով զոհերի թիվն աճել էԻրան-Իսրայել պատերազմի 12 օրվա ընթացքում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով Իրանում զոհվել է առնվազն 935 մարդ, հայտարարել է Իսլամական Հանրապետության դատական համակարգի խոսնակ Իսհակ Ջահանգիրը։ «Վերջին դատաբժշկական տվյալների համաձայն՝ մեր երկրի դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունենալով Իսրայելը – ՏԱՍՍ) 12-օրյա պատերազմի ընթացքում հաստատվել է 935 մարդու մահ, այդ թվում՝ 38 երեխայի և 132 կնոջ, որոնցից […] ...
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...
17:36 30.06.2025
Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...
17:30 30.06.2025
ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԵվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...