16:20 05.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե խնդրահարույց աջ ղեկերի ներմուծման վերջնարդյունքի մասին հայտարարությամբ հանդես կգան առաջիկա օրերին:
Որքա՞ն են պատրաստվում սպասել. հարցն ուղղել ենք «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Արթուր Միսակյանին, որն ասել է, որ կարծում է՝ պատասխանը կլինի առաջիկա երկու օրերին, շատ չի ուշանա: Ինչ վերաբերում է հարցին, թե որ դեպքում նախաձեռնությունը խնդիրը լուծված կհամարի, նա պատասխանել է, որ դա կախված է նրանից, թե ինչ կհայտարարեն և ինչ լուծում կգտնեն նախարարությունը կամ գերատեսչությունները միասին:
«Կախված է այն հանգամանքից, թե նրանք լուծման ինչ տարբերակ կառաջարկեն, ըստ այդմ, մենք կարող ենք խոսել, թե խնդիրը որքանով լուծվեց կամ չլուծվեց»,- ասել է Միսակյանը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ից առաջարկ է եղել աջ ղեկով մեքենաները ներմուծել Հայաստան, բայց չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ, իսկ ղեկը փոխելու համար սահմանել մեկ տարի ժամկետ: Օրեր առաջ իրենց առաջարկն էին ներկայացրել նաև «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները:
SHANTNEWS.am-ի առաջարկով Արթուր Միսակյանը հիշեցրել է այդ տարբերակների մասին.
«Կա երկու մոտեցում.
1. Մեքենան բերվի, Հայաստանում ղեկը փոխվի ձախ: Մենք դա ի գիտություն ընդունել ենք՝ կարող է նաև էստեղ փոխվել, ի՞նչ տարբերություն, մարդիկ գնում, Վրաստանում են փոխում, նոր ներմուծում, թող Հայաստանում ղեկը փոխեն, այդ գումարն էլ դուրս չի գա մեր երկրից:
2-րդ մոտեցումն է, որ մարդիկ կան, որ արդեն ձեռք են բերել կամ չեն ուզում փոխած ղեկով վարել, այդ մարդկանց հնարավորություն տրվեր ձախ ղեկով ներմուծել և վերասարքավորում անել, բերել հին գործարանային վիճակին: Վերասարքավորման համար մենք առաջարկում ենք կառավարության որոշումներից մեկի մեջ կատարել փոփոխություն՝ աջ ղեկը համարել ոչ թե տեխնիկական անսարքություն, այլ դա հանել»:
Հարցին՝ Հայաստանում կա՞ն անհրաժեշտ քանակությամբ մասնագետներ, որպեսզի մեքենայի ղեկը փոխելու համար այստեղ էլ հերթեր չգոյանան, «Ղեկը աջ» նախաձեռնության անդամն այսպիսի պատասխան է տվել.
«Նախկինում, երբ աջ ղեկով մեքենաները ներմուծվում էին Հայաստան, կային բազմաթիվ մասնագետներ, որոնք կատարում էին ղեկի փոփոխություն: Այդուհանդերձ, չեմ կարող պնդել, որ այնքան շատ մասնագետներ կան, որ կբավարարի հերթեր չգոյանալուն, բայց չեմ էլ կարող չնշել, որ էականորեն կնվազեն հերթերը Վրաստանում: Որակական առումով հայ մասնագետներն ավելի լավ գործ են անում, քան վրացի կամ թուրք մասնագետները, ես դա կարող եմ հստակ նշել»:
Նրա խոսքերով՝ սահմանին ղեկը փոխելու կետեր ունենալը, կարծես, այդքան էլ իրատեսական չէ:
Ըստ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամի՝ սահմանին այսօր արդեն 200-ից ավելի մեքենա է կուտակված: Խոսքն այն մեքենաների մասին է, որոնք կանգնած են Բագրատաշենի մաքսակետում: Ընդհանուր առմամբ՝ մոտ 3000 մեքենանի պատվեր է կատարվել, իսկ հոկտեմբերի մեկից պաշտոնապես արգելվել է աջ ղեկով մեքենաների մուտքը Հայաստան:
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամի խոսքերով՝ Բագրատաշենի անցակետում կուտակված մեքենաներն արդեն խանգարում են նաև մաքսակետի աշխատանքին:
17:33 30.04.2025
Վահրամ Դումանյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից17:26 30.04.2025
Արագածոտնի մարզում բախվել են «Opel»-ն ու «Kia»-նԱյսօր՝ ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Կարին բնակավայրի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Հովիկ Մ.-ի վարած «Kia» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Սեդրակ Հ.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ցուցանակին: Ինչպես […] ...
17:17 30.04.2025
Սպարտակիադա` 7-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբՍպարտակիադայի ծրագրով կայացել են ՀՀ մարզերի և Երևանի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև սեղանի թենիսի, աթլետիկական հնգամատի և շախմատի հանրապետական՝ եզրափակիչ փուլի մրցումները: Սեղանի թենիսի եզրափակիչ մրցումներն անցկացվել են «Դինամո» մարզահամալիրում: Թիմային հաշվարկով 1-ին տեղը գրավել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Լոռու, իսկ երրորդ տեղը՝ Շիրակի մարզի թիմը: Աթլետիկական հնգամարտի հանրապետական […] ...
17:10 30.04.2025
Պետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ […] ...
17:00 30.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ըԲացահայտվել է 85 հանցագործություն, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 20 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության, 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության և գույքը ոչնչացնելու կամ […] ...
16:54 30.04.2025
Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...
16:51 30.04.2025
Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումըՈւզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...