07:31 06.11.2018
Լոնդոնի կենտրոնում անցկացվել է «Միլիոն դիմակների երթը», որը կազմակերպել էր Anonymous շարժումը։
Շարժումը միավորում է ցանցահեն-ակտիվիստների, որոնք պաշտպանում են քաղաքական գաղափարների առաջխաղացման, մարդու իրավունքների պաշտպանության և համացանցում առանց գրաքննության տեղեկատվության ազատության ապահովման համար համակարգչային ցանցերն օգտագործելու գաղափարը։
«Մենք տեսել ենք, թե ինչպես է քչերի հարստությունը, եկամուտները, ագահությունը վեր դասվում շատերի բարեկեցությունից, և մենք ասում ենք՝ բավակա՛ն է»,- նշվում է երթի ֆեյսբուքյան էջում։
«Միլիոն դիմակների երթն» անցկացվում է 2013 թվականի նոյեմբերի 5-ից աշխարհի մի շարք երկրներում։ 1605 թվականի այդ օրը Լոնդոնում դավադիրները պատրաստվել են պայթեցնել խորհրդարանի շենքը։ Շնորհիվ «V՝ նշանակում է Վենդետա» ֆիլմի՝ «վառոդային դավադրության» մասնակիցներից Գայ Ֆոքսի դիմակը դարձել է իշխանությունների դիմակայության միջազգային խորհրդանիշ։
More photos from today's Million Mask March in London. #millionmaskmarch #anonymous #london pic.twitter.com/ZsUA2I8vkI
— Yannis Haniotakis (@yannisLDN) November 5, 2018
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:15 14.05.2025
Պերուի վարչապետը հրաժարական է տվելՊերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...
08:05 14.05.2025
Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետՄայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...
08:00 14.05.2025
Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...