ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է առանց ամբաստանյալների լարված մթնոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+36.09 oC

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը շարունակվում է առանց ամբաստանյալների լարված մթնոլորտում

10:22 23.05.2018

  Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը անցնում է լարված մթնոլորտում:  Դատավոր Մեսրոպ Մակյանը նախ կարդաց ոստիկանության միջնորդությունը ամբաստանյալներին Շենգավիթի նստավար չուղեկցելու հարցը, քանի որ մեկ շաբաթ առաջ ամբաստանյալների աջակիցները շրջափակել էին դատարանի մուտքերը և երեք օր հնարավոր չէր լինում ուղեկցել ամբաստանյալներին` դեպի քրեակատարողական հիմնարկներ: 

 Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ դատարանը չի կարող սա դիտարկել որպես միջնորդություն, քանի որ ոստիկանությունը դատավարության կողմ չէ: Միջնորդվեց հետաձգել նիստը: 

  Հիշեցնենք՝  Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Մխիթար Ավետիսյանը, Էդվարդ Ներսիսյանը, Սեդրակ Նազարյանը, Սմբատ Բարսեղյանիը Արմեն Բիլյանը, ի նշան բողոքի, նախորդ դատական նիստին լքեցին դահլիճը քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը`ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Դատարանը կիրառեց սանկցիա`հեռացնել նիստերից տասը ժամով: Պաշտպանները նունպես լքեցին դահլիճը: Դատավորը որոշեց դիմել փաստաբանների պալատ` կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

 Պաշտպանները միջնորդում են հետաձգել դատական նիստը, քանի որ ամբաստանյալները և պաշտպաններից մի քանիսը դահլիճում չեն: Պաշտպան Արայիկ Պապիկյանն ասաց, որ  այսպիսի դատավարույթունը «նման է ֆարսի»:

 Արա Ղարագյոզյանն էլ նշեց, թե առանց իր պաշտպանյալների չի կարող դիրքորոշում հայտնել և փորձեց հեռանալ դահլիճից`ասելով թե «չի կարող կամակատար լինել»:

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 01.08.2025

SHANTNEWS

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

14:57 01.08.2025

Մայիսյան գյուղի բնակիչը ձերբակալման պահին մարիխուանայով փաթեթ է նետել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները հուլիսի 29-ին՝ ժամը 22․10-ին, Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին են ներկայացրել Շիրակի Մայիսյան գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նա ձերբակալման պահին նետել է ծխախոտի տուփ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթով։ 35-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով կաթուցիչ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

14:47 01.08.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Կարին Կելեր-Զուտերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Կելեր-Զուտերին Ազգային տոնի կապակցությամբ։ «Մեր երկրների միջև ամրապնդվող գործընկերությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Մեծապես կարևորում եմ Շվեյցարիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Բարձր եմ գնահատում Շվեյցարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստանում սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը […] ...

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

BACK_TO_TOP