12:04 06.11.2018
Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ, որը, ինչպես պարզվում է, ոչ միայն նախկին զինծառայող է, այլև ազգայնական ու հակահայկական տրամադրությունների կրող։
Ասյա Խաչատրյանը հայտնի էր դարձել այն միջադեպի հետևանքով, երբ իր պնդմամբ՝ Արցախի ոստիկանները իրեն բաժին էին տարել անսովոր պահվածքի՝ գիշերը փողոցում ծխելու, կապույտ մազեր ունենալու պատճառով։ Ոստիկանությունում նրա հետ կոպիտ էին խոսել, սպառնացել և այլն, ինչի մասին Խաչատրյանը պատմել էր միջադեպից որոշ ժամանակ անց։ Դեռ այն ժամանակ բարձրացած աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Խաչատրյանն ադրբեջանցիների հետ անձնական կապեր ունի:
Այժմ նրա ադրբեջանցի ընկերը լուսանկարներ է հրապարակել Ասյա Խաչատրյանի հետ Թբիլիսիում հանդիպումից, ինչը աղմուկ է առաջացրել համացանցի հայկական հատվածում, քանի որ նույն ադրբեջանցու ֆեյսբուքյան էջում կան ոչ միայն զինվորական համազգեստով նկարներ, այլև հայատյաց ոճի գրառումներ։
2016 թվականի ապրիլի 4-ի գրառումներից մեկում Թեհրան Լիբրե անունով գրանցված ադրբեջանցի երիտասարդը հայտնում է, որ մեկնում է առաջնագիծ (Ապրիլյան պատերազմի ժամանակ էր)։ Մեկնաբանություններում նրան ցինիկաբար խնդրում են «1-2 հայի գլուխ բերել հետը», սրան էլ երիտասարդը նույն ցինիկությամբ պատասխանում է․ «Ներքին օրգաններ էլ չբերե՞մ՝ քաբաբ անենք»։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...