16:50 23.05.2018
ԱԺ-ում կառավարության հետ ընթացող հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրաեղյանը մինչ իր հարցին անցնելը նշեց, որ ինչքան էլ հայտարարվի, թե առաջնային խնդիրն արտահերթ ընտրություններ անցկացնելու համար համապատասխան միջավայր ապահովող օրենսդրական փոփոխությունների մշակումն է, միևնույն է, ժողովուրդը յուրաքանչյուր ոլորտում փոփոխություն է սպասում, իր կյանքի որակի լավացում և շատ արագ:
«Ձեր գործն է շատ դժվար»,- ասաց պատգամավորը՝ խոսքն ուղղելով գործադիրի անդամներին:
ՀՅԴ-ական պատգամավորն այնուհետ խոսքն առանձին ուղղեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Նա հույս հայտնեց, որ նրանք բարձր գնահատականներ կունենան:
Երկար նախաբանից հետո նոր միայն պատգամավորը հստակեցրեց իր հարցը և ասաց, որ առողջապահության ոլորտը խնդրահարույց է, և Հայաստանի քաղաքացին էական ու դրական փոփոխությունների մեծ սպասելիքներ ունի:
«Ես ուզում եմ խոսել այդ ոլորտում տարածված, թող ների ինձ իմ մայրենին, ռուսերենով կասեմ, «ատկատ» երևույթի մասին: Քիչ չեն դեպքերը, որ հիվանդին տարբեր մասնագետների մոտ են ուղարկում հետազոտման, տարբեր անալիզների: Շատ դեպքերում «ատկատի» երևույթի արդյունքում հիվանդի տերը, կորցնելով բավականին գումար, իրական բուժման համար ժամանակ, շատ հաճախ հիվանդի կյանքը, արդյունքում ֆինանսական մեծ կորուստներ է ունենում»,- ասաց պատգամավորն ու առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք մշակում են մեխանիզմներ, որոնք կարող են բացառել «ատկատի» երևույթը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ի պատասխան պատգամավորի հարցին, ասաց, որ մինչ նախարար նշանակվելը լավ ծանոթ է եղել հարցին:
«Ատկատի» երևույթը, հատկապես ճառագայթային ախտորոշման դեպքում կա, կրկնակի հետազոտության են ուղարկում: Երևույթն ապօրինի է: Խնդիրը նաև բուժաշխատողների դաշտում է, նրանք ակնկալում են հավելյալ գումարներ, որովհետև հիմնական աշխատավարձը ցածր է: Լուծումները պետք է այդ դաշտում տեսնենք՝ բարձրացնելով աշխատավարձերը»,- ասաց Թորոսյանը:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...