Ստիպված դիմեցինք ՏՄՊՊՀ, որպեսզի հարցին լուծում տրվի. Արա Սանթրոսյանը՝ «Վեոլիա Ջրի» մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Ստիպված դիմեցինք ՏՄՊՊՀ, որպեսզի հարցին լուծում տրվի. Արա Սանթրոսյանը՝ «Վեոլիա Ջրի» մասին

17:20 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Որոշ ժամանակ առաջ հանձնաժողով դիմած ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը տեղեկացրել էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը:

Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ, որոնք որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գինը: «Արազեն» ընկերության տնօրենն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ իրենք դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը, որտեղից էլ պատասխանել են, թե ջրաչափեր տեղադրելու որոշումը կայացրել են ոչ թե Հայաստանում, այլ Ֆրանսիայում: «Արազեն» ընկերության տնօրենը վստահեցրել է, որ  խնդիրն ամենևին էլ իրենց արտադրած ջրաչափերին որակը չէ.

«Ուղղակի իրենք մեզ հետևյալն են ներկայացրել՝ մենք ենթարկվում ենք Փարիզին, Փարիզում են որոշում, թե ինչ ջրաչափ պետք է տեղադրվի: Փարիզում որոշել են, որ ջրաչափեր պետք է ներմուծվեն»,- ասել է «Արազեն» ընկերության տնօրեն Արա Սանթրոսյանը՝ հավելելով, որ ներկրվող ջրաչափերը, ըստ պնդումների, պետք է լինեին գերմանական, բայց բերվում են Իսպանիայից:

Ըստ Արա Սանթրոսյանի, երբ իրենք խոսել են խնդիրների մասին, «Վեոլիա Ջուր»-ի տեղական գրասենյակից իրենց ասել են, որ պետք է Փարիզի գրասենյակ դիմեն:

«Ես նամակ գրեցի իրենց տարածաշրջանի ղեկավարին: Պատասխան ստացանք, մի քիչ կոպիտ, որ ես Հայաստանում  նշանակել եմ մարդ, որը իրավասու է ձեր բոլոր հարցերին պատասխանելու: Պատասխան գրեցինք, որ հանդիպել ենք ձեր նշանակած մարդու հետ, իսկ նա պատճառաբանել է, որ հիմնական որոշողը դուք եք, ինքը կատարող է»,- հավելել է Սանթրոսյանը:

«Արազեն» ընկերության տնօրենի խոսքերով՝ այդ ամենից հետո էլ, երբ «Վեոլիա Ջուր»-ը իր խմբի համար մրցույթ է հայտարարել, ընդառաջելով, «Արազեն» ընկերությանը հրավիրել են մրցույթի մասնակցել:

«Մրցույթի փաթեթը ստացել են 2018 թվականի հունվար ամսին: Մրցույթը մի քանի փուլով էր, ինչ պահանջվել է, ներկայացրել ենք: Գնային առաջարկների փուլը վերջում էր՝ ապրիլ ամսին: Գնային առաջարկը ներկայացրել ենք, 3 օր հետո իրենք կապի են դուրս եկել մեր հետ Փարիզից, տեսակապ է հաստատվել, մինչև հունիսի 18-ը պայմանագրերի ստորագրում պետք է լիներ: Դիմեցինք, ասացին՝ սպասեք մի քանի օր, ստիպված դիմեցինք ՏՄՊՊՀ, որպեսզի հարցին ի վերջո լուծում տրվի»,- ասել է Սանթրոսյանը:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Արազեն» ընկերության տնօրենից, թե ինչպե՞ս են պատճառաբանել պայմանագիր չստորագրելը «Վեոլիա Ջուր» ընկերությունում:

«Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մենք Փարիզից ստացանք ևս մեկ նամակ՝ նորից մեզանից գին էին ուզում, ներողություն էին խնդրում, որ այս պրոցեսը դադարեցված է եղել մի քանի ամիս: Հիմա այս վիճակն է՝ այստեղ ասում են՝ այնտեղ են լուծում հարցը, այնտեղից էլ ոչ մի բան չկա»,- հավելել է «Արազեն» ընկերության տնօրենը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP