Արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին կաշխատեն հերթափոխով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+13.93 oC

Արտահերթ ընտրություններին ընդառաջ բոլոր անձնագրային ծառայությունները նոյեմբերի 10-ին և 11-ին կաշխատեն հերթափոխով

15:12 07.11.2018

«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

08:30 14.05.2025

Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:24 14.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

08:15 14.05.2025

Պերուի վարչապետը հրաժարական է տվել

Պերուի վարչապետ Գուստավո Ադրիենսենը հրաժարական է տվել խորհրդարանի կողմից իրեն անվստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Այս մասին հայտնել է երկրի կառավարության մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով հայրենիքի բարձրագույն շահերը՝ ես պարտավոր եմ ձեզ ներկայացնել Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից վերջնական հրաժարականի մասին հայտարարություն»,- մեջբերում է Ադրիանսենի՝ երկրի նախագահ Դինա Բոլուարտեին ուղղված ուղերձը կառավարության կայքում։ Ադրիանսենը կառավարության ղեկավարի պաշտոնը […] ...

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

08:05 14.05.2025

Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ

Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող […] ...

Հալանդը կարող է տեղափոխվել  «Բարսելոնա»

08:00 14.05.2025

Հալանդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Բարսելոնան» հավակնոտ ծրագիր ունի 2026 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար։ Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional հրատարակությունը։ Նշվում է, որ թիմն արդեն աշխատում է 175 միլիոն եվրո հավաքելու ուղղությամբ. սա խաղացողի հրաժարագնի գումարն է։ Հետաքրքիր է, որ Հալանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2034 թվականը, և որոշ […] ...

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

BACK_TO_TOP