Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող 2-րդ և 3-րդ կարգի զինհաշմանդամի 1492 ընտանիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+13.09 oC

Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող 2-րդ և 3-րդ կարգի զինհաշմանդամի 1492 ընտանիք

16:18 07.11.2018

Հայաստանի կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ վերաբաշխում է կատարվելու ՀՀ ՊՆ բյուջեում։ 500 միլիոն դրամ հատկացվելու է երկրորդ կարգի 62 զինվորական հաշմանդամների ընտանիքների բնակարան կամ դրա գնման վկայագիր տրամադրելուն։

Եթե բյուջեի գործող տարբերակով նախատեսված է այդ ընտանիքներից 20-ի համար գնել բնակարան, իսկ 42-ին տալ վկայագիր, ապա այս ընթացքում ՊՆ-ն բնակարաններ է գնել 7 ընտանիքի համար, և մյուս ընտանիքների համար հատկացված գումարը որոշել է վկայագրերի միջոցով հատկացնել այդ ընտանիքներին, որպեսզի նրանք կարողանան գնել իրենց ուզած բնակարանը։

Նախագծի համաձայն՝ սրանով 2018 թվականին բնակարանը ստացողները ընդհանուր կլինեն նույն 62 ընտանիքները, որոնք կլինեն հաշվառվածների ընդամենը 4,2 տոկոսը։ Հայաստանում հաշվառված է բնակարանի կարիք ունեցող զոհ­­ված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծա­ռա­յող­նե­րի 1492 ընտանիք։

Նախկինում նրանց համար ՊՆ-ն կառուցում էր շենքեր, սակայն այդ պրոցեսը դանդաղ էր ընթանում։ Արդյունքում՝ 2017 թվականին նախարարության ղեկավարությունը որոշեց ՀՀ ոստիկանության արտաբյուջեից 3 միլիարդ դրամ վերցնել և համապատասխան գումարները այդ ընտանիքներին բաժանել վկայագրերի ձևով․ ընտանիքը կարող էր ընտրել բնակարանը, սեփականատիրոջը ներկայացնել այդ փաստաթուղթը ու դիմել նախարարություն՝ գումարը փոխանցելու համար։

Նախորդ տարի ՊՆ-ն ապահովեց այդ ցուցակում գտնվող, զոհված ու առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների բոլոր ընտանիքների բնակարանային ապահովումը՝ հենց վկայագրեր տալու միջոցով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP