Ինչպես է ՊԵԿ-ը պատրաստվում ՀՀ քաղաքացիներին դարձնել հարկ վճարող. Դավիթ Անանյանը մանրամասնել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Ինչպես է ՊԵԿ-ը պատրաստվում ՀՀ քաղաքացիներին դարձնել հարկ վճարող. Դավիթ Անանյանը մանրամասնել է

16:45 07.11.2018

ՊԵԿ-ը նախատեսում է 2020 թվականի հունվարից Հայաստանի բոլոր քաղաքացիներին դարձնել հարկատու: 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների նույնականացման քարտերը կծառայեն նաև որպես կուտակային քարտեր: Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Այսօր էլ լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը մանրամասնել է, թե ինչի մասին է խոսքը: Նա շեշտել է, որ Հայաստանում պետք է զարգանա հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտը:

«Ձգտում ենք եկամուտների համատարած հայտարարագրման կայացմանը ՀՀ-ում: Այսինքն՝ մենք պետք է հարկային գործակալի միջոցով հարկման ինստիտուտը փոխարինենք համատարած հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտով: Իսկ նույնականացման քարտը տեխնիկական լուծում է, որը որպես օրինակ ներկայացրել ենք հանրությանը: Եթե մենք ուզում ենք, որ յուրաքանչյուրս մեր անձնական եկամուտների վերաբերյալ տարեկան հայտարարագիր ներկայացնենք և միջազգային լավագույն փորձից ելնելով՝ հայտարարագրված եկամուտներից հաշվված հարկերից որոշակի հետվերադարձներ անենք, մենք պետք է իրար հետ մտածենք՝ ո՞րն է այն ռացիոնալ համակարգը, որով կճանաչվեն իդենտիֆիկացված գնումները, որի հիման վրա հետվերադարձն էլ կտա»,- ասաց Անանյանը:

Անանյանը հայտնեց՝ եթե հանրային քննարկումների ժամանակ մասնակիցներին դուր չգա հարկային նվազեցումների վերաբերյալ ՊԵԿ-ի առաջարկը, իրենք ձեռնպահ կմնան դրանից: Արդյունքում, ըստ ՊԵԿ նախագահի, նույնականացման քարտ չի օգտագործվի, պարզապես տարեկան հայտարարագրերով կհարկեն բոլորի եկամուտները:

«Մեր առաջարկածի համաձայն՝ տարին ավարտվելուց կարճ ժամանակ անց հարկային մարմինը պետք է հաշվարկի, պատրաստի եկամուտների տարեկան հայտարարագիրը և գա, ձեր դուռը ծեծի, տա ձեզ: Այնտեղ պետք է լինի տարեկան տոկոսադրույքը, որ դուք պետք է վճարեք ձեր հարկերը: Եթե դուք ձեր անվան դիմաց չեք ունենա գնումներ, մենք այդ գնումներին բաժին ընկնող որոշակի տոկոսադրույքների վերադարձ ձեզ չենք անի: Դուք եք ընտրում՝ ուզո՞ւմ եք վերադարձ, թե՞ ոչ»,- ասաց Անանյանը:

Նա մանրամասնեց՝ վերադարձվելու է գնումների 1 տոկոսը, բայց ոչ անձի տարեկան եկամուտների 1 տոկոսից ավելին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP