Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի առթիվ բանաձև է տարածել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի առթիվ բանաձև է տարածել

20:28 07.11.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախի ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ բանաձև է տարածել, որն ընդունվել է սեպտեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկացնում է  ԱՀ ԱԳՆ տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով, որ Լոս Անջելեսը հպարտ է նշելու Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձը, ինչպես նաև

հաշվի առնելով, որ 30 տարի առաջ՝ 1988 թ․ փետրվարին, բռնապետության պայմաններում Արցախի ժողովուրդն իր ձայնն է բարձրացրել հանուն ինքնորոշման, ազատագրման և ժողովրդավարության, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Ստեփանակերտից մինչև Երևան մարդիկ համախմբվել են հանուն ազատության ու ինքնիշխանության և ընդդեմ անհանդուրժողականության ու օտար տիրապետության, ինչպես նաև

հաշվի առնելով, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին անցկացված հանրաքվեի արդյունքում, որը հավանության է արժանացել ժողովրդի մեծամասնության կողմից,  Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը, ինչպես նաև

հաշվի առնելով, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը տոկունություն և հաստատակամություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հավատարիմ է մնացել իր քաղաքացիներին՝ պահպանելով անկախությունը, աշխատելով փոփոխություն և կայունություն բերել Կովկասի տարածաշրջան, անցկացնելով ազատ և արդար ընտրություններ և հանրաքվեներ, որոնք տարածաշրջանում ճանաչվել են որպես օրինակելի, ինչպես նաև

հաշվի առնելով, որ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 2013 թ․ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և կոչ է արել Միացյալ Նահանգների կառավարությանը և միջազգային հանրությանը ձեռնարկել նույն քայլը,

արդյունքում՝ որոշեցինք, որ տվյալ բանաձևի ընդունմամբ Լոս Անջելեսը շնորհավորում է Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին՝ Արցախի ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և բարձր է գնահատում այն զոհողությունները, վճռականությունը և տոկունությունը, որոնք Արցախի ժողովուրդը ցուցաբերել է ծայրահեղ դժվարությունների պայմաններում, և հայտարարում է, որ 1991 թ․ դեկտեմբերի 10-ը կլինի Արցախի օրը Լոս Անջելեսում, ինչպես նաև

որոշեցինք, որ Լոս Անջելեսն իր լավագույն բարեմաղթանքներն է հղում Արցախի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին հանուն խաղաղության, բարգավաճման և շարունակական հաջողության և կոչ է անում միջազգային հանրությանը լիարժեք կերպով ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP