Շամլուղի 10-րդ շենքի բնակիչների բաց նամակը ՀՀ իշխանություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Շամլուղի 10-րդ շենքի բնակիչների բաց նամակը ՀՀ իշխանություններին

23:26 07.11.2018

Շամլուղցիները բաց նամակ են գրել՝ խնդրելով, հորդորելով իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով։

Բաց նամակում, մասնավորապես, ասված է․

«ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին

Կառավարությանը ենթակա՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին

ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին

Բաց նամակ

Ձեզ ենք դիմում՝ Լոռու մարզի հանքարդյունահանող բնակավայրերից մեկի՝ Շամլուղ քաղաքի բազմաբնակարան ամենահին շենքի՝ 1-ին փողոցի, 10-րդ շենքի բնակիչներս: Մենք անելանելի վիճակում ենք հայտնվել և փրկության ձայն ենք բարձրացնում:

Երեք հարկանի, երկու մուտք ունեցող բազմաբնակարան 10-րդ շենքը տասնամյակներ շարունակ Շամլուղի դեմքն է եղել, կենտրոնական հրապարակում է գտնվում՝ այգու հարևանությամբ, խորհրդային տարիներին եղել է ամենագեղեցիկ ու հարմարավետ շենքն իր բարձր առաստաղներով, հարմարավետ կահավորված լայնարձակ մուտքերով և մեծ սենյակներով: Երկու տասնամյակից ավելի մեր շենքի տանիքը երբևէ վերանորոգման չի ենթարկվել, ինչի արդյունքում շենքն այսօր հայտնվել է փլուզման եզրին, իսկ մեր՝ բնակիչներիս կյանքն ու անվտանգությունը սպառնալիքի տակ է:

Եռահարկ և երկու մուտքերից բաղկացած բազմաբնակարան շենքում բնակիչների կյանքն ուղղակի վտանգի տակ է՝ ամեն օր, յուրաքանչյուր անձրևից հետո ահը մեր մեջ է՝ «կարո՞ղ է տանիքը փլվի…»: Այս ձմռանը ուժեղ ձնային տեղումների դեպքում հնարավոր է շենքն ուղղակի նստի, իսկ մենք՝ բնակիչներս, մնանք փլատակների տակ: Տեղեկացնենք, որ շենքում արդեն կան փլուզված պատշգամբներ, որոնք իրական սպառնալիք են ներքևի հարկում բնակվող բնակիչների կյանքին և անվտանգությանը:

Շենքի սեփականատերերը, որոնց մի մասը արտերկրում են գտնվում, իրենց սեփականաշնորհված բնակարանները օգտագործում են տարվա տաք եղանակներին՝ վերադառնում են Հայաստանի այլ քաղաքներից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Հունաստանից՝ մի քանի ամսով իրենց հանգիստն անցկացնելու, սակայն շենքը ամիս առ ամիս, շաբաթ առ շաբաթ, օրեցօր ավելի ու ավելի խարխուլ է դառնում, և բնակիչները չգիտեն ինչպես վարվել՝ եթե իրենց բնակարանները ներսից վերանորոգեն՝ միևնույն է, տանիքում անցքեր կան, անձրևն ու ձյունը ներս են անցնում, այսինքն՝ շենքը վտանգի տակ է գլոբալ առումով:

Տարիներ շարունակ Շամլուղի նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանին և նրա աշխատակազմին մենք՝ շարունակաբար հորդորել, խնդրել, պահանջել ենք՝ զբաղվել շենքով, սակայն նրանցից միաբերան միայն մեկ նախադասություն ենք լսել՝ «ձեր շենքը վթարայինի տակ ա»: Նույնիսկ մի քանի բնակիչներ ցանկացել են իրենց միջոցներով վերանորոգել իրենց պատշգամբը, կամ տանիքի մի հատված, սակայն նախկին քաղաքապետն ու նրա աշխատակիցները կրկին ասել են՝ «ինչի՞ եք իզուր փող ծախսում, մեկ ա վթարային շենք ա»:

Ո՞վ և ե՞րբ է որոշել, որ Շամլուղի 1-ին փողոցի, 10-րդ շենքը «վթարային է», ինչո՞ւ բնակիչները պաշտոնապես տեղեկացված չեն դրա մասին՝ գրավոր: Եթե «վթարայինի» կարգավիճակ կա, ուրեմն ի՞նչ՝ մենք պետք է նստե՞նք, ամեն օր շնորհակալ լինենք Աստծուց, որ մեր շենքն այսօր էլ չփլուզվե՞ց: Իսկ ո՞րն է պատկան մարմինների անելիքը… Եթե «վթարային շենք» է, ուրեմն՝ կամ բնակիչներին հանե՛ք շենքից, այլ բնակարաններով ապահովեք, կա՛մ վերանորոգեք փլուզվող շենքը:

Մենք չգիտենք, թե որն է եղել մեր շենքի նկատմամբ ընդգծված և հետևողական արհամարհանքի պատճառը նախկին քաղաքապետ Լենդրուշ Բեժանյանի կողմից վերջին 15 տարիների ընթացքում, բայց այլևս չենք լռելու՝ դանակը ոսկորին է հասել: Մենք ոգևորված ենք, որ ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն արդեն մեկ տարի բավական ակտիվ աշխատում է, որոշ դրական քայլեր են իրականացվել Շամլուղում: Հույս ունենք, որ նա կտարբերվի նախորդից, մեր բարձրացրած փրկության այս ձայնը տեղ կհասնի և նա հետևողական կլինի Շամլուղի երբեմնի ամենաներկայացուցչական շենքը փրկելու և մեր՝ բնակիչներիս անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքը անհապաղ վերանորոգման կարիք ունի, խնդրում ենք, հորդորում ենք իշխանություններին 2019 թվականի համար միջոցներ հատկացնել՝ շենքը վերանորոգելու նպատակով, սակայն մինչ այդ շուտափույթ ամրացման կարիք ունի տանիքը, որը չենք կարծում, թե մեծ գումարների խնդիրն է: Առաջնային կերպով խնդրում ենք ամրացնել տանիքը, որպեսզի քամիներից խախտված ու վնասված տանիքի պատճառով այս ձմռանը շենքը չփլուզվի:

Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝

Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան։

7 նոյեմբերի, 2018թ.»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP