Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

Կառավարությունը մերժեց Արմեն Աշոտյանի առաջարկը վարչապետի ինքնաթիռից և ուղղաթիռից օգտվելու կարգի փոփոխության վերաբերյալ

12:31 08.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 8-ի նիստում, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը զեկուցել է Արմեն Աշոտյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության մասին, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում:

Որոշման նախագծով առաջարկվում է վարչապետին տրամադրվող ինքնաթիռից և ուղղաթիռից այլ պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանի ոչ թե վարչապետը, այլ կառավարությունը: Առաջարկվում է նաև, որ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից վարչապետին տրամադրվող օդանավից ու ուղղաթիռի օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում:

Կառավարության անդամները որոշման նախագծին բացասական եզրակացություն տվեցին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ու Փասադենայի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները

21:25 11.05.2024

Վահագն Խաչատուրյանն ու Փասադենայի քաղաքապետը քննարկել են քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է լրացնել երկկողմ ջանքերի համատեղմամբ և այս […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

21:11 11.05.2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանին: Հանդիպման ընթացքում Գլենդելի քաղաքապետը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքի մեծաթիվ հայկական համայնքի նախաձեռնությունների, ինչպես նաև տեղի կազմակերպությունների և հայաստանյան պաշտոնական դիվանագիտական օղակների համագործակցության խթանման, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման վերաբերյալ տեղեկատվություն: […] ...

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

20:46 11.05.2024

Միրզոյան- Բայրամով բանակցություններն ու սահմանազատման գործընթացը. Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկումները

Ալմաթիում երկօրյա բանակցություններ, սահմանազատման նախնական գործընթաց ու դրա հետ կապված բողոքի ակցիաներ: Այս թեմաները տիրապետող էին այս շաբաթ: Դրանք ի՞նչ եզրակացությունների տեղիք են տալիս: Թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

20:11 11.05.2024

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են կրթական լայն հնարավորությունների մասին

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները պատմում են հաստատության կրթական լայն հնարավորությունների մասին Մանրամասն՝ տեսանյութում: ...

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

16:53 11.05.2024

Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ […] ...

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

16:45 11.05.2024

Արաքսիա Սվաջյանն Ավստրիայում մասնակցել է «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն օրերս Ավստրիայում մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Ուսուցիչները կրթության փոխակերպման կենտրոնում» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին և գիտաժողովին: Համաժողովի ընթացքում ներկայացվել են մի շարք ելույթներ՝ ուղղված ուսուցիչների դերի, քաղաքականության և մասնագիտական զարգացման պայմաններին առնչվող տարատեսակ մարտահրավերներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը աշխատաժողովի շրջանակում կազմակերպված պանելային […] ...

BACK_TO_TOP