20:17 08.11.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 11-ին Փարիզում կմասնակցի Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը նամակով դիմել էր նախագահ Մակրոնին` իր դժգոհությունն արտահայտելով այդ այցի առթիվ: Մակրոնից նաև պահանջել էին հստակ ուղերձով դիմել Էրդողանին, հասկացնել, որ այդ միջոցառումներին նրա մասնակցությունը չի նշանակում հավանության արժանացնել նրա վարած քաղաքականությունը:
Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանից SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց` արդյո՞ք նախագահ Մակրոնից որևէ արձագանք եղել է: Թորանյանը նշեց, որ նախագահը որևէ պատասխան դեռ չի տվել:
Նա տեղեկացրեց, որ իրենք երեկ «Լը Մոնդ» պարբերականում նմանատիպ մի նամակ են հրապարակել, որը ստորագրել են մի շարք մտավորականներ: Ընդ որում, նամակը ստորագրածների թվում միայն հայեր չեն: Խորհրդի համանախագահը տեղեկացրեց, որ ստորագրություններին միացել են թե՛ ֆրանսիացի, թե՛ հայ մտավորականներ, նրանց մեջ նույնիսկ թուրքեր կան` առաջադիմական, մտավորական թուրքեր: Ընդհանուր հաշվով նամակը ստորագրել է 65 մտավորական:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան նոյեմբերի 11-ի միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել 1914-1918թթ. պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչներին:
Տոնական այդ միջոցառմանը Թուրքիայի նախագահի մասնակցությունն առաջացրել է տեղի հայ համայնքի դժգոհությունը: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է նախագահ Մակրոնին` հիշեցնելով, որ Առաջին համաշխարհայինի ընթացքում է, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է իրագործվել հայ ժողովրդի նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի գործոնը Թուրքիայի կառավարությանը թույլ է տալիս կատարվածը թաքցնել, ժխտել:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...