14:14 09.11.2018
Երևանի պետական համալսարանում ուսանողական երկու կառույցների՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև երեկվանից կոնֆլիկտ է սկսվել։ «Ռեստարտ»-ը հայտարարել է, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը գործում է ապօրինի, քանի որ նրա կանոնադրությունը սահմանված կարգով կրթության և գիտության նախարարության կողմից չի հաստատվել։ «Ռեստարտը» նաև պահանջում է ՈՒԽ-ի լուծարումը, իսկ ուսխորհուրդը հակառակն է պնդում։ Այսօր արդեն ԵՊՀ-ում ՈւԽ նախագահն այս հարցով դիմել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ է բարձրաձայնվող խնդրից:
«Ուսանողական խորհրդի ձևավորման կարգի ընթացակարգերի խնդիրն է, և ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, բարեփոխումներ և ռեստարտներ, ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլն անցնեն, և եթե իրենք վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, իրենց համար խնդիր պետք է չլինի»,- ասաց նա:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն արձագանքեց` իրենք ընդունում են այն, որ կանոնադրական որոշ անհամապատասխանություններ կան, պատրաստակամություն են հայտնում լուծելու խնդիրները: Ափոյանն ասաց, որ չեն ուզում` ուսխորհուրդը լուծարվի, որովհետև ներկայիս ուսանողական խորհուրդը ստեղծվել է լեգիմիտ ճանապարհով, գործում է իր սկզբունքների և ուսխորհրդի գաղափարի հիման վրա, և չեն կարծում, որ նախարարությունը կամ որևէ այլ պետական մարմին կարող է ինքնաստեղծ մարմինը լուծարել:
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...
14:46 16.06.2025
Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունիցՀնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...