22:33 09.11.2018
«Մենք հայտարարել ենք, որ «Ազատ Դեմոկրատները» մասնակցելու են ընտրություններին: Մենք նույնիսկ մինչև ընտրությունների օրը որոշելը և ԱԺ-ի արձակումը, հայտարարել ենք, որ անհրաժեշտ են ԱԺ նոր ընտրություններ»,- ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Խոսելով ընտրություններին մասնակցելու ձևաչափից՝ Քոքոբելյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ այս պահին ընթանում են բանակցային գործընթացներ գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք գտնվում են իրենց գաղափարական դաշտում.
«Անհատականություններ կան քաղաքական դաշտում, որոնք ներկայացված չեն որևէ քաղաքական ուժում, բայց իրենք ոչ պակաս դերակատարներ են ու, ընդհանրապես, ազատականները միշտ չէ, որ կուսակցականացված են լինում»,- շեշտեց Խաչատուր Քոքոբելյանը՝ հավելելով, որ ամեն ինչ հաշվի առնելով իրենք չեն ուշացնի.
«Կարծում եմ, առնվազն վաղը մենք արդեն կազդարարենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցում: Այս պահին՝ բանակցային գործընթացների որոշ դետալներից ելնելով ՝ կոռեկտ չեմ համարում խոսել վերջնական ձևաչափի մասին: Միայն կարող եմ ասել, որ շատ արդյունավետ բանակցություններ են ընթանում և վստահաբար կարող եմ ասել, որ արդյունքում մենք մեր քաղաքացիներին կներկայացնենք մի այնպիսի թիմ, որտեղ կլինեն ազատական դաշտի մարդիկ, որոնք բացառապես գաղափարական դաշտում են հանդես եկել և հասարակությունը ճանաչում է նրանց»,- ասել է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահը:
Խաչատուր Քոքոբելյանը չցանկացավ անուններ տալ, թե ում հետ են կոնկրետ բանակցում, բայց նշեց, որ «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցությունները շատ արդյունավետ են ընթանում:
«Ձայնահավաքության չենք գնում, մենք գնում ենք քվեներ վաստակելու: Քանի որ զուտ ձայնահավաքությամբ զբաղվողները, որպես կանոն, քաղաքական գործընթացներից պետք է դուրս մնան: Այդ առումով մենք գաղափարական մոտեցումները շատ կարևոր ենք համարում: Հստակ կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացին չի տեսնի մեզ մոտ մի մարդ, որը կառաջացնի զարմանք, որ մեր գաղափարական դաշտից դուրս կլինի»,- ասել է Խաչատուր Քոքոբելյանը:
«Ազատ Դեմոկրատներ»-ի նախագահը նաև նշեց, որ զարմանում է, երբ տեսնում է, թե ինչպես են մյուս քաղաքական ուժերը հերթով հայտարարում, որ ԱԺ-ում լինելու են երկրորդ ուժը.
«Խորհուրդ եմ տալիս այդ ուժերին շուտ-շուտ ասեն, արագ-արագ, որ չմոռանան: Թե ով է լինելու ԱԺ-ում երկրորդ ուժը, թող մեր քաղաքացին որոշի: Ես կարող եմ հստակ ասել, որ մենք լինելու ենք այսօրվա իշխանության առանցքային ու հիմնական գաղափարական ընդդիմախոսը»,- նշել է Խաչատուր Քոքոբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
19:54 30.06.2025
Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ ՎարդանյանՀայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...
19:46 30.06.2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզումՀունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...
19:42 30.06.2025
Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...
19:38 30.06.2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս ԽանդանյանԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային […] ...
19:30 30.06.2025
Կրթության ոլորտի բարեփոխումներն այլընտրանք չունեն. Ժաննա ԱնդրեասյանԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի մասնաճյուղում մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) ամենամյա չորրորդ ամենամյա համաժողովին՝ ներկայացնելով Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է նմանօրինակ հարթակների ձևավորումը՝ կրթական համակարգում առկա խնդիրների բարձրաձայնման, տարբեր տեսակետների փոխանակման և համագործակցության խթանման առումով։ Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական […] ...