16:48 10.11.2018
Փարիզում` Հաղթական կամարի տակ, FEMEN շարժման երեք ակտիվիստ հերթական կիսամերկ ակցիան է իրականացրել՝ այսկերպ իրենց բողոքն արտահայտելով Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակի առթիվ նոյեմբերի 11-ին կազմակերպվող միջոցառմանը որոշ երկրների ղեկավարների մասնակցության դեմ: Հանդիսավոր այդ միջոցառմանը «ռազմական հանցագործների» մասնակցության դեմ ակցիա իրականացնող ֆեմենուհիներին ոստիկանությունը բերման է ենթարկել:
Ակտիվիստներից մեկի ձեռքում «Բարի գալուստ, ռազմական հանցագործներ» գրությամբ պաստառ է եղել: Նրանց մարմիններին գրված է եղել «Կեղծ խաղաղարարներ, իրական բռնապետներ»:
«Մենք եկել ենք մեր բողոքն արտահայտելու այն երկրների ղեկավարների դեմ, ովքեր խայտառակում են խաղաղությունը: Նրանցից շատերը բռնապետներ են, ովքեր իրենց երկրներում չեն հարգում մարդու իրավունքները: Նրանք եկել են խաղաղությունը տոնելու, մինչդեռ հանդես են գալիս պատերազմի օգտին»,- ասել է կանանցից մեկը:
Նշենք, որ Ֆրանսիան նոյեմբերի 11-ի միջոցառմանը մասնակցելու հրավեր է ուղարկել 1914-1918թթ. պատերազմական գործողություններին մասնակցած բոլոր երկրների ներկայացուցիչներին: Տեղի հայ համայնքը իր դժգոհությունն է արտահայտել միջոցառմանը Թուրքիայի նախագահի մասնակցության առթիվ: Առաջին համաշխարհայինի ավարտի 100-ամյակի միջոցառումներին Էրդողանի մասնակցությանը դեմ են նաև թուրք մտավորականները:
Միջոցառմանը մասնակցելու համար աշխատանքային այցով Ֆրանսիա է մեկնել նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող14:55 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
13:17 08.06.2025
Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալովՀայաստանի պարաբազկամարտի հավաքականը 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով է վերադարձել Ռումինիայի Կլուջ-Նապոկա քաղաքում անցկացված Եվրոպայի 27-րդ առաջնությունից։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: «Զվարթնոց» օդանավակայում այս գիշեր մարզիկներին դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատներն ու ընկերները։ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է թիմին բարձր […] ...